Երբ հասարակությունը կհետաքրքրվի իր ճակատագրին վերաբերող հարցերով

Երբ հասարակությունը կհետաքրքրվի իր ճակատագրին վերաբերող հարցերով

Fri, 30 Oct 2026 11:29:12 +0400


Երբ հասարակությունը կհետաքրքրվի իր ճակատագրին վերաբերող հարցերով

Օրերս ԱԺ-ն վավերացրեց ԹՐԻՓՓԻ համաձայնագիրը։ Հայաստանում ո՞ւմ էր սա հետաքրքիր, հասարակության ո՞ր մասը հետաքրքրվեց։ Կարծում եմ՝ չնչին։

Ո՞ր կարևոր հարցն է հասարակությանը հետաքրքրքում, և ո՞ր կարևոր հարցի քննարկմանն է հասարակությունը մասնակից։
Մեր մեծագույն խնդիրը սա է։ Հայաստանում ամեն ինչ կատարվում է առանց հասարակության։ Հասարակությունը որևէ հարցում չունի մասնակցություն, ավելին՝ արդեն չկա այդ մասնակցության մեխանիզմը։

Քննարկումը եղավ Աժ-ում. ընդդիմադիր խմբակցությունների հանդեպ, իրոք, ոչ մի բողոք չունենք, հարցերի և շեշտադրումների սպառիչ ձևակերպումներ եղան։ Անկեղծ ասած, իշխանական խմբակցության մասին էլ որպես այդպիսին ասելիք չկա. իրենց իշխանության փաստաթուղթն է, պատասխանեցին հարցադրումներին որքան հնարավոր է, ու տեխնիկապես քվեարկեցին։

Բայց հանրային կյանքում որևէ լուրջ, ռացիոնալ քննարկում չեղավ։ ԹՐԻՓՓ-ը բարդ հարց է, բայց մյուս հարցերում էլ՝ գլոբալից մինչև կենցաղային, հասարակությունը նորից բացակայում է։ Իր մասին որոշումներում, իր ընթացքի, ներկայի և ճակատագրի մասին որոշումներում հասարակությունը չկա։ Սա պետք է անհանգստացնի բոլոր առողջ մտածող մարդկանց։ Ոլորտային քննարկումներում բացակայում են այդ ոլորտները, դրանց ներկայացուցիչները չկան։

Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են։ Բայց այդ ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք։ Կլինի Թրիփփ, սահմանադրություն, սահմանազատում, նոր ընտրություն կամ չընտրություն, հանրաքվե կամ ցանկացած այլ բարդ հարց, այս ամենը պահանջում է հանրային երկխոսություն։ Դժվար է, բայց թեկուզ կենցաղային հարցերից պետք է սկսել տարբեր ընտրազանգվածների միջև երկխոսություն։ Մենք հարցերի խորքային շերտերը պետք է հասկանանք, թե չէ միշտ նույն տեղում ենք լինելու։ ՏԻՄ 90-95 տոկոս արդյունքները և բուհերում ռեկտորների անմրցակցային (ասել է թե՝ 100 %) ընտրությունները նույն պրոբլեմի տրամաբանության մեջ են։

Վահե Հովհաննիսյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Մեթադոնը» վաճառել են․ բացահայտվել է «բառիգության» շղթա

«Մեթադոնը» վաճառել են․ բացահայտվել է «բառիգության» շղթա Mon, 02 Nov 2026 21:15:34 +0400 Օգոստոսի 20-ին…

14 րոպե ago

Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը

Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը Mon, 02 Nov 2026 21:00:42 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

29 րոպե ago

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը

Ինչպես կառավարությունը վերցրեց Վիկտոր Համբարձումյանի մրցանակը Mon, 02 Nov 2026 20:45:33 +0400 Վարչապետի կինը՝ Աննա…

44 րոպե ago

Սխալմամբ կրակել է իր ոտքին

Սխալմամբ կրակել է իր ոտքին Mon, 02 Nov 2026 20:30:59 +0400 «Էմմի» հեղինակավոր մրցանակի կրկնակի…

59 րոպե ago

Ինչու է պաշտոնից ազատել

Ինչու է պաշտոնից ազատել Mon, 02 Nov 2026 20:15:14 +0400 Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը…

1 ժամ ago

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու

Ընդդիմությանը չի կարողանալու ճնշել, արտահերթ ընտրությամբ էլ չի հաղթելու Mon, 02 Nov 2026 20:00:43 +0400…

1 ժամ ago