COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը

Fri, 30 Oct 2026 12:13:25 +0400


COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

«Հատիկ» ծրագրի շրջանակում հայ-ֆրանսիական գիտական արշավախմբի մասնակցությամբ Հայաստանի տարբեր մարզերից հավաքվել են տեղական հարյուրավոր սերմեր, որոնք ուսումնասիրվելու և պահպանվելու են՝ հետագայում գյուղատնտեսներին աջակցելու և կլիմայական փոփոխություններին դիմակայելու նպատակով։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից է գիտելիքի փոխանցումը։ Նախատեսվում են դասընթացներ, որոնց ընթացքում գյուղատնտեսները կսովորեն՝ ինչպես ճիշտ հավաքել, պահպանել, մշակել և օգտագործել տեղական սերմերը։

«Ծրագրի հիմնական նպատակը էնդեմիկ սերմերի բանկի ստեղծումն է, քանի որ էնդեմիկ մշակաբույսերը գնալով վերանում են։ Այս առումով Ակբա Ֆեդերացիան աջակցել է «Հատիկ» ծրագրին՝ կարևոր ներդրում ունենալով էնդեմիկ սերմերի, ինչպես նաև կլիմայական փոփոխություններին ընդառաջ դիմակայուն գյուղատնտեսության ձևավորման գործում»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։

«Փորձում ենք հարմարեցնել մեր գյուղատնտեսական համակարգերը, որպեսզի դրանք ավելի դիմակայուն դառնան կլիմայական փոփոխություններին։ «Հատիկ» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի։ Այն հնարավորություն կտա ապագայում ֆերմերներին տրամադրել այնպիսի սերմեր, որոնք կարող են ավելի դիմացկուն լինել կլիմայի փոփոխություններին։ Փորձարկումներ ենք իրականացնում, ուսումնասիրում տարբեր սորտեր և գնահատում դրանց հնարավորությունները։ Ակբա Ֆեդերացիան մեզ հետ ներգրավված է այս ծրագրում, աջակցում է այս նախաձեռնությանն ու օգնում այն կյանքի կոչելուն»,- նշում է Լիոնի մետրոպոլիայի գյուղատնտեսության, բնապահպանական արդյունավետության, քաղաքային բնության և պարենային ինքնիշխանության հարցերով փոխնախագահ Բաստիեն Ժուանը։

«Ավելի քան 3 շաբաթվա ընթացքում իրականացվել է սերմերի մեծածավալ հավաքում 66 տարբեր տարածքներից, հավաքվել է գրեթե 461 տեսակ սերմ։ Սերմերն առանձնանում են իրենց բազմազանությամբ, քանի որ Հայաստանում առկա են կլիմայական 9 տարբեր գոտիներ։ Սա չափազանց կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ֆրանսիայի համար, քանի որ մեզ հնարավորություն կտա հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող խնդիրներին։ Ակբա Ֆեդերացիայի ներգրավվածությունն այս ծրագրում մեծ նշանակություն ունի։ Եթե ցանկանում ենք զարգացնել կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսություն, ապա անհրաժեշտ են ներդրումներ»,- նշում է Լիոնի կիրառական բուսաբանության ռեսուրսների կենտրոնի համահիմնադիր և գիտական տնօրեն Ստեֆան Կրոզան։

««Հատիկ» ծրագիրն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ։ Ծրագիրը ծնվել է արձանագրված իրական կարիքներից՝ նպատակ ունենալով գտնել լուծումներ կլիմայի փոփոխությունների նկատմամբ գյուղատնտեսության դիմադրողականության բարձրացման համար»,- նշում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ապակենտրոնացված համագործակցության կցորդ Էմե Ֆոժանեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ Մերկուրի մոլորակը կուսումնասիրեն երկու արբանյակների օգնությամբ

Առաջին անգամ Մերկուրի մոլորակը կուսումնասիրեն երկու արբանյակների օգնությամբ Sun, 22 Nov 2026 23:45:13 +0400 BepiColombo…

1 ժամ ago

Քվեարկել են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին

Քվեարկել են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին Sun, 22 Nov 2026 23:36:13 +0400 Անգլիայի…

1 ժամ ago

Վաճառվել է «Տիտանիկի» աղետը վերապրած ուղեւորուհու մատանին

Վաճառվել է «Տիտանիկի» աղետը վերապրած ուղեւորուհու մատանին Sun, 22 Nov 2026 23:30:03 +0400 Henry Aldridge…

1 ժամ ago

Արքայազն Հարին և Մեգան Մարքլն առաջին անգամ երեխաների հետ միասին հանրությանն են ներկայացել

Արքայազն Հարին և Մեգան Մարքլն առաջին անգամ երեխաների հետ միասին հանրությանն են ներկայացել Sun, 22…

2 ժամ ago

Ամերիկա-Իրանական առճակատման հնարավոր ժամկետ են նշել

Ամերիկա-Իրանական առճակատման հնարավոր ժամկետ են նշել Sun, 22 Nov 2026 23:08:12 +0400 Պենտագոնի նախկին ղեկավար…

2 ժամ ago

Մահացել է ոկերչական հայտնի ընկերության նախկին ղեկավարը

Մահացել է ոկերչական հայտնի ընկերության նախկին ղեկավարը Sun, 22 Nov 2026 23:00:35 +0400 89 տարեկանում…

2 ժամ ago