Ազգային ժողովի  կռիվը մեր արժեքների, մեր նարեկների դեմ է․․․

Ազգային ժողովի  կռիվը մեր արժեքների, մեր նարեկների դեմ է․․․

Fri, 30 Oct 2026 15:45:24 +0400


Երբ Նարեկը խորհրդարանական մանդատները վերցնելու համատեքստում ժողովրդին ասում էր. «Մեր հայրենակիցները թող վստահ լինեն, որ այդ մանդատները մեզ ոչ մի բան, բացի բռնաճնշումներից, չեն տալիս։ Բոլորը մի հատ անցնելու են ԱԱԾ մեկուսարաններով, նոր այդ մանդատները ստանան։ Հանգիստ եղեք…», չէիք պատկերացնում, որ այդ խոսքերի տակ ինչպիսի իրականություն է թաքնված։
Հիմա տեսնո՞ւմ եք՝ ինչպիսի՜ պայքար է մղում Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական մեծամասնություն ապահովելու, ընդդիմությունից մարդկանց պոկելու, ընդդիմությանը խեղճացնելու, կոտրելու, նսեմացնելու համար։ Տեսնո՞ւմ եք՝ ինչպիսի՜ ջանքեր են գործադրվում ընդդիմության քաղաքական կշիռը զրոյացնելու ուղղությամբ։

Երբ իմացա, որ Ազգային ժողովում ծեծկռտուքի ժամանակ ելքի դռները փակվել էին, գիտե՞ք՝ ինչ հիշեցի։ Մեր մոխրացած 15 ոսկե տղաների կացարանի փակված դռները։

Մի պահ կանգ առեք ու մտածեք։ Դեպքերը տարբեր են, հանգամանքները՝ տարբեր, բայց փակված դռների այդ պատկերը չի՞ ստիպում մտածել պատասխանատվության, մարդկային կյանքի ու արժանապատվության նկատմամբ վերաբերմունքի մասին։ Ձեռագրի նմանություն չե՞ք տեսնում։

Իհարկե, Նարեկն ու իր թիմակիցները, ինչպես նաև մյուս խմբակցությունը, յուղ ու մեղրի մեջ չեն ընկել։ Երևի կերազեին ցամաք հաց ուտել, միայն թե այսպիսի քաղաքական փորձությունների միջով չանցնեին։ Պատկերացնու՞մ եք՝ ի՜նչ արհավիրքի ենք հասել։ Երբ Փաշինյան Նիկոլը հայտարարում է, որ եթե ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրությանը, ժողովրդին կհանեմ ընդդիմության դեմ։ Դուք հասկանու՞մ եք, թե նա քանի սահման է հատել, որ այդքան բաց խոսում է․ «Չքվեարկեք՝ ժողովրդին կհանեմ ձեր դեմ»։
Այսինքն՝ նա կարծում է, որ ժողովուրդն այնքան է կորցրել սեփական շահը պաշտպանելու բնազդը, որ պատրաստ է իշխանության պահանջով դուրս գալ իր իսկ ներկայացուցիչների, իր դեմ։ Թե՞ խոսքը ժողովրդի մասին չէ, այլ ՔՊ-ական ակտիվիստներին ու իշխանական լծակներ ունեցող ուժերին իրական ժողովրդի դեմ հանելու մասին է։

Բաներ կան, որ հնարավոր չէ միանգամից բացել։ Բայց մի բան ակնհայտ է. վերջին ամիսներին, երբ ընդդիմությունը վերցրեց մանդատները, իշխանությունը դրանք դարձրեց ընդդիմության դեմ քաղաքական պայքարի նոր թիրախ։ Իշխանությունը քաղաքական թպրտոցի մեջ է, ու մանդատ վերցնելն օգտագործում է ընդդիմությանը վարկաբեկելու համար։ Անվանարկում, նսեմացնում, վարկաբեկում է՝ ինչպես և որքան կարող է։ Հասկանու՞մ եք, թե նրանք ալիևյան սահմանադրություն ձևավորելուն ինքա՜ն են խանգարում։ Իշխանության կռիվը մանդատների համար է։ Հենց այդ պատճառով գործի է դրվել ընդդիմադիր դաշտի վարկաբեկման գործընթացը։ Եվ այստեղ կա մի հանգամանք, որը, կարծում եմ, շատերը չեն նկատում։ Մի՞թե չեք զգում, որ ձեզ համար Նարեկն այլևս այն նույն Նարեկը չէ։ Որ ինչ-որ բան ճաք է տվել։ Սամվել Կարապետյանն էլ այլևս հանրային ընկալման մեջ նույն Սամվել Կարապետյանը չէ։ Ոչ թե նրանց արածի կամ չարածի պատճառով, այլ որովհետև իշխանության ստեղծած միջավայրում մարդկանց ստիպում են միմյանց նայել ոչ թե սեփական գնահատականներով, այլ իշխանության պարտադրած կեղծ պատկերներով։ Եթե անգամ չխոստովանեք, լրագրողը դա տեսնում ու զգում է։ Սա միայն քաղաքական պայքար չէ։ Սա հոգեբանական պատերազմ է՝ հանրային ընկալումների, վստահության ու արժեքների դեմ։ Եվ սա է ամենավտանգավորը։ Իշխանությունն այսօր նմանվում է վիրավոր գազանի և մարմնի գոյության բնազդով է գործում։ Ազգային ժողովի կռիվը պարզապես պատգամավորների միջև բախում չէ։ Սա մեր արժեքների, մեր Նարեկների դեմ կռիվ է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքները

Թրամփը չեղյալ է հայտարարել Կանզասում և Այովայում կայանալիք հանրահավաքները Fri, 30 Oct 2026 17:30:29 +0400…

17 րոպե ago

Այս պահի դրությամբ արդեն հաջողվել է սառեցնել շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար․ Binance-ը հանդես է եկել նոր հայտարարությամբ

Այս պահի դրությամբ արդեն հաջողվել է սառեցնել շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար․ Binance-ը հանդես է…

31 րոպե ago

«Հաց և տեսարան»․ «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Հաց և տեսարան»․ «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Fri, 30 Oct 2026 17:15:29 +0400 Հռոմեացի երգիծաբան Դեցիմուս…

32 րոպե ago

Պատասխանատու ներդրումներ՝ հանուն կայուն ապագայի․ Ամունդի-Ակբան՝ COP17-ի գործընկեր

Պատասխանատու ներդրումներ՝ հանուն կայուն ապագայի․ Ամունդի-Ակբան՝ COP17-ի գործընկեր Fri, 30 Oct 2026 17:07:56 +0400 Ամունդի-Ակբան…

39 րոպե ago

ԱՄՆ-ն բալթյան երկրներին կոչ է արել չսադրել Ռուսաստանին

ԱՄՆ-ն բալթյան երկրներին կոչ է արել չսադրել Ռուսաստանին Fri, 30 Oct 2026 17:00:53 +0400 Ըստ…

46 րոպե ago

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Fri, 30 Oct 2026 16:54:32 +0400 COP17-ի…

53 րոպե ago