Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել
Sun, 01 Nov 2026 13:45:09 +0400
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը.
«ՆՈՐԻՑ ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ…
Զորամասում հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել։
2026 թվականի առաջին տաս ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում մահացել է 34 զինծառայող։ Նրանցից 14-ի մահը պաշտոնապես դասակարգվել է որպես ծառայության հետ կապված։ Այսօր այդ թիվը դարձավ 35, ծառայության մեջ մահերինը՝ 15։
Սա պարզապես վիճակագրություն չէ։
Զինվորի կյանքը վիճակագրություն չէ։
Սա աղետ է, ողբերգություն, տապալում, անպատասխանատվություն։
Զինվորի մահը հերթական ցավակցական հայտարարությամբ չի կարելի փակված համարել։
ՉԻ ԿԱՐԵԼԻ։
Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները: Որքա՞ն կարելի է հանդուրժել, աչք փակել։ Ո՞վ է պատասխան տալու այս իրավիճակի համար։
Հեռացեք, չեք կարողանում․․․
Ըստ Հելսինկիի Վանաձորի գրասենյակի՝
2010-2017 թթ. եղել է 299 ոչ մարտական մահ։
2018-2025 թթ.՝ 427 ոչ մարտական մահ։
2018-2025 ժամանակահատվածում ոչ մարտական մահերի թիվն աճել է մոտ 43%-ով»: