Ո՞վ է հայը, որը Լաս Վեգասում նոկաուտի ենթարկեց ադրբեջանցի անպարտելի մարտիկին

Ո՞վ է հայը, որը Լաս Վեգասում նոկաուտի ենթարկեց ադրբեջանցի անպարտելի մարտիկին

Mon, 02 Nov 2026 12:15:49 +0400


Լաս Վեգասում հոկտեմբերի կայացած UFC Fight Night: Moicano vs. Nolan (UFC Vegas 123) մրցաշարում ուշագրավ մենամարտ է տեղի ունեցել հայկական արմատներով Ժան-Պոլ Լեբոսնոյանիի և ադրբեջանցի Ֆարման Հասանովի միջև։
Մենամարտն ավարտվել է Լեբոսնոյանիի հաղթանակով։ Նա տեխնիկական նոկաուտով (TKO) հաղթել է երրորդ ռաունդում՝ մրցավարական բժշկի միջամտությունից հետո։ Մենամարտը դադարեցվել է ռաունդի 2-րդ րոպե 11-րդ վայրկյանին։
Հասանովը մինչև այս մենամարտը պրոֆեսիոնալ MMA-ում պարտություն չէր կրել։ Նա ուներ 5 հաղթանակ և UFC-ում նույնպես հասցրել էր հաղթանակով մեկնարկել։ Լեբոսնոյանիի համար սա UFC-ում երրորդ մենամարտն էր և երրորդ հաղթանակը։

Մենամարտի ընթացքում Լեբոսնոյանին արդյունավետ էր հատկապես կանգնած դիրքում՝ պարբերաբար ճշգրիտ հարվածներ հասցնելով մրցակցին։ Հասանովը փորձել է նաև ըմբշամարտի միջոցով առավելություն ստանալ, սակայն ամերիկացի մարտիկը կարողացել է դուրս գալ մրցակցի կատարած բռնվածքներից և շարունակել հարվածային պայքարը։

Երրորդ ռաունդում Հասանովի ձախ աչքի շրջանում առաջացած լուրջ վնասվածքից հետո մրցավար Դեն Միրագլիոտան դադարեցրել է մենամարտը՝ բժշկին հնարավորություն տալով գնահատել իրավիճակը։ Բժիշկը խորհուրդ է տվել չշարունակել պայքարը, ինչի արդյունքում հաղթանակը գրանցվել է Լեբոսնոյանիի օգտին՝ տեխնիկական նոկաուտով։

Հատկանշական է, որ Ժան-Պոլ Լեբոսնոյանին ունի հայկական և ռումինական արմատներ։ Նա ծնվել է ԱՄՆ-ում և նախկինում հարցազրույցներից մեկում անձամբ նշել է, որ կիսով չափ հայ է, կիսով չափ՝ ռումինացի։ Նրա հայրը՝ Ներսես Բոսնոյանը, բրազիլական ջիու-ջիցուի մարզիչ է։ Մարտիկը նաև ընդգծել է, որ հպարտ է իր հայկական ծագմամբ։

Այս հաղթանակից հետո Լեբոսնոյանիի պրոֆեսիոնալ ռեկորդը դարձել է 12 հաղթանակ և 2 պարտություն, իսկ UFC-ում նա շարունակում է հանդես գալ առանց պարտության՝ երեք մենամարտում տանելով երեք հաղթանակ։ Ֆարման Հասանովի համար սա պրոֆեսիոնալ կարիերայի առաջին պարտությունն էր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուս-Ուկրաինական հակամարտությունն առաջիկա ամիսներին կավարտվի․ Լուկաշենկո

Ռուս-Ուկրաինական հակամարտությունն առաջիկա ամիսներին կավարտվի․ Լուկաշենկո Tue, 03 Nov 2026 16:00:48 +0400 Բելառուսի նախագահ Ալեքսանդր…

8 րոպե ago

Հայաստանը դարձել է բանտ բաց երկնքի տակ. Իվետա Տոնոյան

Հայաստանը դարձել է բանտ բաց երկնքի տակ. Իվետա Տոնոյան Tue, 03 Nov 2026 15:56:28 +0400…

13 րոպե ago

Մեր մտքերի մեջ են Բաքվի բանտերում տառապող Արցախ աշխարհի ղեկավարներն ու ռազմագերիները

Մեր մտքերի մեջ են Բաքվի բանտերում տառապող Արցախ աշխարհի ղեկավարներն ու ռազմագերիները Tue, 03 Nov…

16 րոպե ago

Ռոման Բաղդասարյանը պետք է ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից և հերքի սուտ տեղեկությունները

Ռոման Բաղդասարյանը պետք է ներողություն խնդրի Սամվել Կարապետյանից և հերքի սուտ տեղեկությունները Tue, 03 Nov…

30 րոպե ago

Էդ թաղումներին որ ինքը չգնա, էդ մարդկանց մեկ ա՝ թաղելու են

Էդ թաղումներին որ ինքը չգնա, էդ մարդկանց մեկ ա՝ թաղելու են Tue, 03 Nov 2026…

31 րոպե ago

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը «Ստեֆանո» Ցվայգ է կարդում

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը «Ստեֆանո» Ցվայգ է կարդում Tue, 03 Nov 2026 15:32:53 +0400 Latest…

36 րոպե ago