Կհաջողվի՞ Իսրայելում ձեւավորել նոր կառավարություն

Կհաջողվի՞ Իսրայելում ձեւավորել նոր կառավարություն

Tue, 03 Nov 2026 14:15:56 +0400


Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ նոյեմբերի 4-ին նոր գումարման Քնեսեթ անցած կուսակցությունների ղեկավարների հետ խորհրդակցություններ կսկսի՝ նոր կառավարություն ձեւավորելու համար։ Հիշեցնենք, որ Իսրայելում հոկտեմբերի 27-ի խորհրդարանական ընտրություններում առաջատարը թեեւ Բենիամին Նեթանյահուի կուսակցությունն է, սակայն չի հավաքել բավարար քվե, որպեսզի ձեւավորի կառավարություն։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Էյալ Շվիքին արդեն գրություններ է ուղարկել կուսակցությունների ղեկավարներին՝ հրավիրելով նախագահ Հերցոգի հետ խորհրդակցության։ Նախագահը հույս է հայտնել, որ խորհրդակցություններն արդյունավետ կլինեն, եւ հնարավոր կլինի ձեւավորել նոր կառավարություն։ Համաձայն իսրայելական օրենսդրության, նախագահը պետք է առաջատար կուսակցություններից մեկի ղեկավարին հանձնարարի ձեւավորել նոր կառավարություն։ Որպես կանոն, կուսակցական ֆրակցիայի առաջին համարը, որ դառնում է առաջատար, եւ որին հանձնարարվում է ձեւավորել կառավարություն, դառնում է վարչապետ։ Կա մի յուրահատկություն։ Նախագահը կարող է հանձնարարել այն կուսակցությանը ձեւավորել կառավարություն, որը Քնեսեթում թեեւ առաջատար չէ, սակայն կարող է միավորել այլ քաղաքական ուժերին եւ ձեւավորել «կայուն մեծամասնություն»։

Կառավարություն ձեւավորելու համար, քաղաքական ուժը կամ կոալիցիան Քնեսեթում պետք է ունենա 120 մանդատից 61-ը։ Սակայն ո՛չ Նեթանյահուի «Լիքհուդը», ո՛չ ընդդիմադիր Գադի Այզենքոթի «Յաշարը» չունեն այդքան քվե։ Ընդդիմությունը հանրագումարում ունի 48 մանդատ, Նեթանյահուի կուսակցությունն իր կոալիցիոն գործընկերներով, որոնք ներկայացնում են ծայրահեղ աջական կրոնական խմբերը՝ 53, 19 մանդատ էլ ստացել են արաբական կուսակցությունները։ Սակայն նրանց հետ դեռ եւ ոչ մեկը իսրայելական քաղաքական առաջատար էշելոնից՝ համագործակցության պատրաստ չէ։ Այն պահից սկսած, երբ նախագահը որեւէ ուժի կհանձնարարի ձեւավորել կառավարություն, վերջինս ունի 28 օր՝ կառավարության կազմը ներկայացնելու համար։ Ժամկետը կարող է երկարաձգվել եւս 2 շաբաթով։ Եթե չհաջողվի, ապա այլ պատգամավորի կարող է նախագահը հանձնարարել։ Եթե ոչ մեկը չկարողանա «կայուն մեծամասնություն» ձեւավորել, ապա 90 օր անց կնշանակվեն նոր ընտրություններ։ Մինչեւ նոր կաբինետի ձեւավորումը, գործող վարչապետը շարունակելու է մնալ իշխանության ղեկին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

4 ժամ ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

5 ժամ ago

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան

Էրդողանը նոյեմբերի 8-ին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 23:30:28 +0400 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը…

5 ժամ ago

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով

Բոբ Դիլանը Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպմանը ժամանել է վերնաշապիկով և ձեռնոցներով Thu, 05…

5 ժամ ago

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շուրջ Երևան–Մոսկվա բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Thu, 05 Nov 2026 23:14:23 +0400…

5 ժամ ago

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ

Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր «լավագույն ընկերուհուն»՝ Իվանկա Թրամփին դավաճանելու մեջ Thu, 05 Nov 2026…

5 ժամ ago