Իրանի դեմ հարձակումը ընտրություններից անմիջապես հետո չի վերսկսի
Tue, 03 Nov 2026 19:00:55 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։
Ի պատասխան լրագրողների հարցին, թե արդյոք ընտրություններից անմիջապես հետո նախագահ Թրամփը մտադիր է վերսկսել հարձակումները Իրանի դեմ՝ նա ասել է՝ «ոչ»։ Նա նաեւ վստահեցրել է, որ Իրանն ու Միացյալ Նահանգները կկարողանան ընդհանուր հայտարարի գալ, որը թույլ կտա ավարտել հակամարտությունը։