Ալիեւը չպետք է բանակցի պարտված Նիկոլի հետ

Ալիեւը չպետք է բանակցի պարտված Նիկոլի հետ

Tue, 03 Nov 2026 19:15:01 +0400


Ճիշտ է, որ այսօրվա Հայաստանի խնդիրն ամենեւին էլ Նիկոլի «խաղաղություն, թե պատերազմ» դիլեման լուծելը չէ, մանավանդ որ Նիկոլի առաջարկած խաղաղությունը Հայաստանի վրա, թերեւս, ցանկացած պատերազմից ավելի թանկ նստող խաղաղություն է: Բայց նաեւ այնպես էլ չէ, որ այսօրվա Հայաստանի խնդիրը ԹՐԻՓՓ-ի` «միջանցք, թե ճանապարհ» դիլեման լուծելն է: Այդպես չէ, որովհետեւ, անկախ նրանից, թե ԹՐԻՓՓ-ն ինչ կհամարեն Ադրբեջանն ու Թուրքիան, թե ինչ կհամարեն Ռուսաստանն ու Իրանը, միեւնույն է՝ այն Հայաստանի համար չի կարող միջանցք լինել: Այն Հայաստանի համար կարող է միայն ճանապարհ լինել:

Բայց, որպեսզի այն Հայաստանի համար միջանցք չդառնա ու ճանապարհ լինի, մենք դրա համար «միջանցք, թե ճանապարհ» դիլեմայի լուծման վրա կենտրոնանալու փոխարեն պետք է կենտրոնանանք ավելի շատ ապրանք արտադրելու եւ ՀՀ-ում արտադրված ավելի շատ ապրանք ԹՐԻՓՓ-ով համաշխարհային շուկա արտահանելու վրա, պետք է կենտրոնանանք ավելի մարտունակ բանակ ու ավելի ժամանակակից ռազմարդյունաբերություն ունենալու վրա:

Այս իմաստով, վստահ եմ, որ եթե մենք կարողանանք «միջանցք, թե ճանապարհ» գլուխկոտրուկի վրա ժամանակ եւ էներգիա ծախսելու փոխարեն այդ ժամանակն ու էներգիան վերը նշված խնդիրները լուծելու վրա ծախսենք, ապա կարող ենք համոզված լինել, որ, անկախ նրանից, թե Ադրբեջանն ու Թուրքիան, թե Ռուսաստանն ու Իրանը ԹՐԻՓՓ-ն ինչ կհամարեն, միեւնույն է, այն Հայաստանի համար ոչ թե միջանցք, այլ ճանապարհ կլինի:

Սակայն կա մի հանգամանք, որն այս գործընթացում մենք չենք կարող ու չպետք է անտեսենք: Այդ հանգամանքը Նիկոլ Փաշինյանն է: Մենք, որպես երկիր եւ հասարակություն, ի վերջո, պետք է հասկանանք, որ այդ խնդիրներից եւ ոչ մեկը մենք չենք լուծի, եթե չլուծենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու խնդիրը: Պետք է հեռացնենք, որովհետեւ Նիկոլի՝ իշխանության մնալու մարմաջն ու Հայաստանի զարգանալու հեռանկարն այլեւս անհամատեղելի են, որովհետեւ Նիկոլի առաջարկած խաղաղությունն ու մեր կորուստներն այլեւս համարժեք չեն, եւ, վերջապես՝ որովհետեւ ԹՐԻՓՓ-ը, նոր ատոմակայան կառուցելու Ռուսաստանի առաջարկի կապիտալիզացման պարտադրանքը Հայաստանին ստիպում են, որ նա այլեւս քարշ չտա Նիկոլին ու Նիկոլի պարտության պատմությունը: ԹՐԻՓՓ-ի՝ նոր ատոմակայան կառուցելու, հաղորդակցության ուղիներն ապաշրջափակելու, տարածաշրջանում խաղաղության հասնելու համար Ալիեւը պետք է բանակցի ոչ թե պարտված Նիկոլի, այլ Հայաստանի զարգանալու հնարավորությանը հավատացող եւ Հայաստանի շահերի պաշտպանությանը նվիրված հայ մարդու եւ պետական գործչի հետ:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ Wed, 04 Nov 2026 01:07:49 +0400 ՀՀ վարչապետ…

2 ժամ ago

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ Tue, 03 Nov 2026 23:56:38 +0400 Շտապում…

3 ժամ ago

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ Tue, 03 Nov 2026 23:43:31 +0400…

3 ժամ ago

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Tue, 03 Nov 2026 23:30:07 +0400…

4 ժամ ago

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ Tue, 03…

4 ժամ ago

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները Tue, 03 Nov 2026…

4 ժամ ago