Ազատվեք հիպնոսից

Ազատվեք հիպնոսից

Wed, 04 Nov 2026 09:00:33 +0400


Շտապում է` շատ է շտապում իշխանությունը: Երեւի Ալիեւը ժամկետ է սահմանել, ուլտիմատում տվել, անընդհատ շտապեցնում է, էլ չի ուզում սպասել, վստահ չէ, որ ժամանակն իր եւ իր հովանավորյալ Փաշինյանի օգտին է աշխատում. ինչ իմանաս, թե մի քանի ամսից աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական ինչ փոփոխություններ տեղի կունենան մեր շուրջը, մեր երկրում, ում օգտին կլինեն դրանք: Ուզում է երկաթը տաք-տաք ծեծել, հնարավորը քամել 2020 թվականի 44-օրյա հաղթանակից եւ պարտված ու ծնկի եկած հայկական իշխանություններից: Մենք այս թոհուբոհի մեջ երբեմն կորցնում ենք մտքի ու խելամտության թելը եւ ընկնում ենք Ալիեւ-Փաշինյան հյուսած հողմապտույտի մեջ: Եկեք մի քանի բան արձանագրենք. ոչ մի պատերազմում ոչ մի պարտություն հավերժական պարտություն եւ անվերջ զիջումներ չի ենթադրում, այդ պարտադրանքի ու զիջումների պատճառը մեր վախերն են, մեր խեղճությունը, այս արատավոր շղթայից դուրս պրծնելու մեր անկարողությունը: Ոչ մի խաղաղության փաստաթուղթ խաղաղություն չի բերում, խաղաղությունը փաստաթղթով չի սահմանվում, խաղաղության համաձայնագիր կնքելու ոչ մի անհրաժեշտություն չկա` դա երաշխիք չէ, որ պատերազմ ու կոնֆլիկտներ չեն լինելու: Այդ համաձայնագրի բլեֆը հատուկ է հորինվել` մեզ լարման մեջ պահելու, խաբելու համար: Ոչ մի փաստաթուղթ ու խաղաղություն չեն կարող արդարացնել անվերջ զիջումներն ու ստրկական հնազանդությունը թշնամուն: ՀՀ Սահմանադրությունը ոչ մի տարածքային հավակնություն չի պարունակում Ադրբեջանի նկատմամբ, Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա, դրանով խաղաղություն չի հաստատվելու` դա էլ է բլեֆ, հորինված օրակարգ: Ինչպես բլեֆ ու հորինված օրակարգ է օտար տերմինների անվան տակ Մեղրիից միջանցք տալը քողարկելը: Ազատվեք այս հիպնոսից:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

էնքան են իրենք հնացել, որ նոր բան չեն կարողանում մտածել. Գառնիկ Դավթյան

էնքան են իրենք հնացել, որ նոր բան չեն կարողանում մտածել. Գառնիկ Դավթյան Wed, 04 Nov…

6 րոպե ago

Որտեղ են խուզարկություններ տեղի ունենում․ մանրամասներ

Որտեղ են խուզարկություններ տեղի ունենում․ մանրամասներ Wed, 04 Nov 2026 10:37:02 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

11 րոպե ago

Սա Փաշինյանի առաջարկությունն է, որ Ալիևյան սահմանադրությունն ընդունենք

Սա Փաշինյանի առաջարկությունն է, որ Ալիևյան սահմանադրությունն ընդունենք Wed, 04 Nov 2026 10:35:41 +0400 Latest…

12 րոպե ago

Սա իրավաբանություն անվանել լեզուս չի պտտվում. Արամ Վարդևանյան

Սա իրավաբանություն անվանել լեզուս չի պտտվում. Արամ Վարդևանյան Wed, 04 Nov 2026 10:31:08 +0400 Latest…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Մեկ տարում՝ մոտ 66 միլիոն դրամի պարգեւավճար

«Հրապարակ»․ Մեկ տարում՝ մոտ 66 միլիոն դրամի պարգեւավճար Wed, 04 Nov 2026 10:25:58 +0400 Տավուշի…

22 րոպե ago

Այս տարի արդեն 3-րդ անգամ են խուզարկում Սամվել Կարապետյանի տունը

Այս տարի արդեն 3-րդ անգամ են խուզարկում Սամվել Կարապետյանի տունը Wed, 04 Nov 2026 10:22:47…

25 րոպե ago