Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը

Իգդիրում սպասում են հայ-թուրքական սահմանի բացմանը

Wed, 04 Nov 2026 11:00:09 +0400


Թուրքական «Sondakika» լրատվամիջոցում հրապարակվել է «Իգդիրում վաճառականները ցանկանում են Ալիջան սահմանային անցակետի բացումը» վերնագրով նյութ, որտեղ առևտրականները թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում խոսում են հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարներից։

Ըստ հրապարակման՝ Իգդիրի առևտրականները ցանկանում են, որ բացվի Ալիջան սահմանային անցակետը։ Առևտրականներից մեկը նշել է. «Թող մարդիկ Հայաստանից գան և գնումներ կատարեն, առևտրականներին էլ է աշխատանք պետք»։

Նրանք նշել են, որ տնտեսական դժվարություններ ունեն և ցանկանում են Ալիջան սահմանային անցակետի բացումը։ Իգդիրի բնակիչների խոսքով՝ անցակետի բացմամբ քաղաքում առևտուրը կաշխուժանա, և տնտեսական ակտիվությունը կաճի։

Իգդիրում բանջարեղենի և մրգի վաճառքով զբաղվող առևտրականներից մեկն էլ ասել է.

«Հիմա բոլորը տուժողի կարգավիճակում են։ Մենք ուզում ենք, որ աշխատանք լինի, և առևտրականների դեմքին ժպիտ հայտնվի։ Թող անցակետը բացվի, Հայաստանից մարդիկ գան և գնումներ կատարեն։ Առևտրականներին աշխատելու հնարավորություն է պետք»։

Մեկ այլ վաճառական, ուշադրություն հրավիրելով Իգդիրում տիրող տնտեսական լճացմանը, ասել է.

«Սահմանային անցակետի բացումը բոլորին կուրախացնի։ Նախիջևանի անցակետը բաց է, բայց այնտեղից էլ սպասվող աշխուժությունը չկա։ Երբ մարդիկ չեն գալիս, առևտրականներն էլ են տուժում։ Առևտրականների մեծ մասը փակում է խանութը։ Ժողովուրդը տուժում է։ Ոչ մի անցակետ բավարար չափով ակտիվ չէ։ Գոնե Հայաստանի հետ սահմանային անցակետին ուշադրություն դարձնեն, որպեսզի այստեղի առևտրականներն էլ մի փոքր թեթևացած շունչ քաշեն։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի հետ սահմանային անցակետը բացվի»։

Մեկ այլ բնակիչ էլ նշել է, որ սահմանային անցակետի բացումը կնպաստի նաև Իգդիրի տնտեսության զարգացմանը՝ ասելով.

«Եթե Հայաստանի հետ սահմանի անցակետը բացվի, դա մեզ համար շատ լավ կլինի։ Աշխատանք կլինի, առևտուրը կաշխուժանա։ Ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներն ու առևտրականները նույնպես կուրախանան։ Աղքատ ու կարիքավոր մարդիկ գոնե մի փոքր կհանգստանան»։

Աղբյուր՝ Ermenihaber.am

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Ընթանում է Սամվել Կարապետյանի դատական նիստը

#Ուղիղ․ Ընթանում է Սամվել Կարապետյանի դատական նիստը Fri, 06 Nov 2026 17:02:07 +0400 Latest news…

16 րոպե ago

Նեթանյահուն ու Թրամփը պարտվեցին, ես հաղթեցի․ Բրազիլիայի նախագահ

Նեթանյահուն ու Թրամփը պարտվեցին, ես հաղթեցի․ Բրազիլիայի նախագահ Fri, 06 Nov 2026 17:00:21 +0400 Բրազիլիայի…

18 րոպե ago

Դուք եք վիրավորում. Կարապետ Բադալյանը Փաշինյանի խոսքերի համար մեղադրեց լրագրողներին

Դուք եք վիրավորում. Կարապետ Բադալյանը Փաշինյանի խոսքերի համար մեղադրեց լրագրողներին Fri, 06 Nov 2026 16:44:35…

33 րոպե ago

Վերոնիկա Զոնաբենդը՝ Բաքու մարդասիրական այցի մասին

Վերոնիկա Զոնաբենդը՝ Բաքու մարդասիրական այցի մասին Fri, 06 Nov 2026 16:41:49 +0400 Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը…

36 րոպե ago

Մեղավոր չեմ զգում ինձ. Դատավոր Վահագն Մելիքյան

Մեղավոր չեմ զգում ինձ. Դատավոր Վահագն Մելիքյան Fri, 06 Nov 2026 16:38:58 +0400 Latest news…

39 րոպե ago

Ծառուկյանին կալանավորած դատավորը փախավ լրագրողներից

Ծառուկյանին կալանավորած դատավորը փախավ լրագրողներից Fri, 06 Nov 2026 16:36:07 +0400 Latest news from Հրապարակ…

42 րոպե ago