Ուրիշ մեկը լիներ Կարապետյանի տեղը, վաղուց հանձնված կլիներ

Ուրիշ մեկը լիներ Կարապետյանի տեղը, վաղուց հանձնված կլիներ

Wed, 04 Nov 2026 16:45:19 +0400


Փաշինյանն այսօր հերթական գրոհի մեկնարկը տվեց՝ Սամվել Կարապետյանի և նրա թիմի նկատմամբ։ Գրոհ, որն ունի լուրջ դրդապատճառներ՝ թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի համար։ Փաշինյանին թվում է, թե ինքն է Հայաստանում ամեն ինչ որոշողը, այնինչ շատերը տեսնում են, որ իրականությունն այլ է։ Եվ այդ իրականության վառ ապացույցներն են Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը ու Սամվել Կարապետյանը։

Եթե Քոչարյանը, Ծառուկյանը քաղաքական կյանքով ապրած մարդիկ են, որոնք գիտեն քաղաքականության գինն ու կանոնները, ապա Կարապետյանի դեպքում իրավիճակն այլ է։ Սամվել Կարապետյանը բազմիցս ապացուցել է, որ իր խոսքի տերն է, պատրաստ է պատասխանատվություն կրել իր որոշումների համար, չի պատրաստվում նահանջել և հրաժարվել իր սկզբունքներից, և գործարքի գնալ Փաշինյանի հետ։

Ուրիշ մեկը լիներ Կարապետյանի տեղը, Փաշինյանը վաղուց իր ուզածին հասած կլիներ։ Եթե օրվա իշխանությունը տարիներ շարունակ ամենուր պառակտումներ չսերմաներ, եթե ընդդիմադիր դաշտը մասնատված չլիներ, ապա Սամվել Կարապետյանի՝ քաղաքական իշխանություն ստանձնելու ճանապարհը, թերևս, հաշված ժամերի հարց կլիներ։

Նիկոլին թվում էր, թե բիզնեսը խլելով, քաղաքական հետապնդումներ իրականացնելով և մարդուն բանտարկելով՝ կարող է լռեցնել, կոտրել նրա կամքն ու ստիպել վերադառնալ իր գործերին՝ փող աշխատելուն։ Սակայն մարդիկ տարբեր են։ Ոչ բոլորն են պատրաստ իշխանության ճնշման ներքո ծնկի գալ։ Ոչ բոլորին է հնարավոր վախեցնել, լռեցնել կամ ստիպել հրաժարվել իրենց ասածից, գործից։
Եվ սա չի կարող հասկանալ միայն այն մարդը, ով դիմացինին չափում է սեփական արշինով։ Նիկոլը, հանձինս Կարսպետյանի, բախվել է մի իրականության հետ, որտեղ իր կամքը չի կարողանում թելադրել։ Որտեղ իր վախերն ու շահասիրությունը տեղ չունեն, ամեն գնով իշխանության հասնելու եւ այդ իշխանությունը պահելու ճանապարհին ամեն ինչ ավերելու, կործանելու խելահեղությունը չկա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվան հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ

Մոսկվան հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ Wed, 25 Nov 2026 21:30:01 +0400 Մոսկվան հետաքրքրված…

9 րոպե ago

Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի

Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Wed, 25 Nov 2026 21:22:25 +0400…

16 րոպե ago

Համերգների փող կա, տների վթարային վիճակը որոշելու համար՝ չկա

Համերգների փող կա, տների վթարային վիճակը որոշելու համար՝ չկա Wed, 25 Nov 2026 21:15:53 +0400…

23 րոպե ago

Վրաստանում ժամանակավորապես փակել են դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը

Վրաստանում ժամանակավորապես փակել են դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը Wed, 25 Nov 2026 21:05:11 +0400…

34 րոպե ago

Էքսպերիմենտալ երաժշտության հայազգի պրիմադոննան

Էքսպերիմենտալ երաժշտության հայազգի պրիմադոննան Wed, 25 Nov 2026 21:00:10 +0400 Հայազգի ամերիկացի երգչուհի Քեթի Բերբերյանի…

39 րոպե ago

Մահացել է Վարդան Ջալոյանը

Մահացել է Վարդան Ջալոյանը Wed, 25 Nov 2026 20:54:56 +0400 Մահացել է արվեստի և գրականության…

44 րոպե ago