Եվրոպա լիգայի ծանրագույն փորձությունը․ «Արարատ-Արմենիան» այսօր մրցելու է Պորտուգալիայում

Եվրոպա լիգայի ծանրագույն փորձությունը․ «Արարատ-Արմենիան» այսօր մրցելու է Պորտուգալիայում

Thu, 05 Nov 2026 15:45:30 +0400


Այսօր՝ նոյեմբերի 5-ին, կկայանան ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրի հերթական հանդիպումները։ Մրցաշարում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում կմրցի պորտուգալական «Տորենսեի» հետ։

Հանդիպումը կկայանա Պորտուգալիայի Լեյրիա քաղաքում՝ «Դոկտոր Մագալյաեշ Պեսոա» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը նախատեսված է Պորտուգալիայի ժամանակով 20:00-ին, իսկ Երևանի ժամանակով՝ նոյեմբերի 6-ին՝ 00:00-ին։
Այսպիսով, հայկական ակումբի երկրպագուները հանդիպմանը հետևելու հնարավորություն կունենան արդեն կեսգիշերին։

«Արարատ-Արմենիայի» մրցաշարային վիճակը

Հայաստանի չեմպիոնի համար մրցաշարի մեկնարկային երեք տուրերը բավական անհաջող են դասավորվել։ Թիմը դեռևս չի կարողացել միավոր վաստակել և երեք պարտություն է կրել։

Առաջին տուրում՝ «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա»՝ 1։4։
Երկրորդ տուրում՝ «Յագելոնիա» – «Արարատ-Արմենիա»՝ 3։1։
Երրորդ տուրում՝ «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար»՝ 0։4։
Երեք խաղից հետո հայկական ակումբը վաստակած միավոր չունի և Եվրոպա լիգայի ընդհանուր մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին՝ 36-րդ հորիզոնականը։ Թիմի խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը 2։11 է։ 
Այս իրավիճակում «Տորենսեի» դեմ հանդիպումը կարևոր նշանակություն ունի «Արարատ-Արմենիայի» համար։ Հայկական ակումբին անհրաժեշտ է առաջին միավորները վաստակել՝ մրցաշարային աղյուսակում իր դիրքը բարելավելու համար:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել Sat, 07…

16 րոպե ago

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Sat, 07 Nov 2026 23:23:30 +0400 Իրանը…

38 րոպե ago

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

54 րոպե ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

1 ժամ ago

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

1 ժամ ago

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին Sat, 07 Nov…

1 ժամ ago