Կա՛մ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին, կա՛մ ընտրում ես հայոց պետականության ճանապարհը․ Լևոն Զուրաբյան

Կա՛մ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին, կա՛մ ընտրում ես հայոց պետականության ճանապարհը․ Լևոն Զուրաբյան

Thu, 05 Nov 2026 19:46:03 +0400


Նիկոլի պրոպագանդիստները հիմա էլ մեղադրում են Հայ Ազգային Կոնգրեսին, որ մենք, մաս կազմելով Ալիևի պահանջած նոր սահմանադրության ընդունման դեմ համախամբմանը, իբր պաշտպանում ենք 2015 թվականի կեղծիքներով անցկացված սահմանադրությունը, որի ընդունման դեմ ինքներս պայքարել ենք: Իսկ իրականությունը հետևյալն է:

1. Մենք հիմա էլ ենք համարում, որ 2015 թվականի սահմանադրությունը ընդունվել էր, որպեսզի թույլ տա օրվա իշխանություններին խորհրդարանական կառավարման անցնելով, շրջանցել նախագահության երրորդ ժամկետի արգելքը:

2. Հայ Ազգային Կոնգրեսը այն ժամանակ գլխավորեց «Ոչ»-ի շարժումը, միայնակ ստեղծեց «Ոչ»-ի շտաբը, որի պետն, ի դեպ, ես էի, և շռնդալից հաղթանակի հասավ, քանի որ ապացուցված կես միլիոն ձայն կեղծելու շնորհիվ էր միայն, որ իշանությունները կարողացան անցկացնեն սահմանադրական փոփոխությունները:

3. Նորահայտ այս քարոզիչների կուռք Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ աջակցեց օրվա իշխանություններին, հայտարարելով մեր պայքարը «ընդդիմադիր կեղծ օրակարգ»:

4. Առաջին գործը, որ մենք կնախաձեռնենք, երբ գանք իշխանության կլինի նախագահական-խորհրդարանական սահմանադրական կառավարման մոդելի վերականգնումը:

5. Եթե Նիկոլ Փաշինյանը նախաձեռներ նման սահմանադրական փոփոխություն, առանց սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը ջնջելու մտադրության, այսինքն` դիմադրեր հայոց պետականությունը ոչնչացնելու Ադրբեջանի փորձերին, մենք այսօր կլինեինք սահմանադրական բարեփոխման նրա ճամբարում:

6. Բայց Նիկոլ Փաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին: Ադրբեջանի թելադրանքով նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդավարական ազատություններին, ազգային ինքնությանը և Հայ Առաքելական Եկեղեցուն:

7. Առ այսօր ոչ ոք չգիտի, թե բացի Անկախության հռչակագրի հղումը հանելուց, է´լ ինչ է ուզում փոխել Սահմանադրության մեջ Նիկոլ Փաշինյանը: Նա երբեք չի ներկայացրել այն թերությունները, որոնք պետք է շտկվեն: Եթե առաջներում ինչ-որ սահամանադրական հանձնաժողովներ և խորհուրդներ էր ստեղծում, դրանց բոլոր մշակված փաստաթղթերը այդպես էլ չդարձան քննարկման առարկա և մոռացության մատնվեցին:

8. Եթե միակ խնդիրը, որ ցանկանում է լուծել Նիկոլ Փաշինյանը, դա սահմանդրության լեգիտիմորեն` առանց կեղծիքների ընդունելու խնդիրն է, ապա դա ուղղակի նշանակում է, որ նա ցանկանում է լեգիտիմացնել 2015 թվականի սահմանադրությունը և ունենա նույն կամ ավելի մեծ վարչապետական լիազորություններ, ընդ որում` առանց ժամկետային սահմանափակման:

Խնդիրը, հետևաբար, մեծ բաժանումն է` կամ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին` Հայաստանում հաստատել հայոց պետականության ոչնչացման ծրագիր իրագործող հակազգային բռնապեռություն, կամ ընտրում ես հայոց պետականության և ժողովրդավարության ամրապնդման միջոցով խաղաղության հաստատման և զարգացման ճանապարհը:

Ընտրությունը` քոնն է:

Գրել է Լևոն Զուրաբյանը

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել Sat, 07…

20 րոպե ago

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Sat, 07 Nov 2026 23:23:30 +0400 Իրանը…

42 րոպե ago

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

57 րոպե ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

1 ժամ ago

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

1 ժամ ago

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին Sat, 07 Nov…

1 ժամ ago