Հերթական ֆինանսական հատկացումն է կատարվել Ուկրաինային
Thu, 05 Nov 2026 21:00:35 +0400
ԵՄ-ն հերթական ֆինանսական փոխանցումն է կատարել Ուկրաինային՝ 4,36 միլիարդ եվրոյի չափով։ Այդ գումարից 3,7 միլիարդը հատկացվել է որպես ուկրաինական պետական բյուջեին աջակցություն, 658 միլիոն դոլարը՝ որպես պաշտպանական կարիքներին աջակցություն։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովը։ Հատկացումն իրականացվել է 90 միլիարդ եվրոյի վարկային հատկացումների շրջանակում։ Ռազմական նշանակության հատկացումը ուղղվելու է ԱԹՍ-ների, հրթիռային համակարգերի, ռադարային համակարգերի եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ձեռքբերմանը։