Փաշինյանն ընդդեմ Սոֆյա Հովսեփյանի գործով նոր մանրամասներ

Փաշինյանն ընդդեմ Սոֆյա Հովսեփյանի գործով նոր մանրամասներ

Fri, 06 Nov 2026 12:22:00 +0400


Երեկ` նոյեմբերի 5-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նիկոլ Փաշինյանն ընդդեմ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գործով երկրորդ դատական նիստը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Սոֆյա Հովսեփյանից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել, հերքել իր հասցեին հնչած հայտարարությունները, ինչպես նաև վճարել 2 միլիոն դրամ՝ վիրավորանքի, և 4 միլիոն դրամ՝ զրպարտության համար։ Ընդհանուր առմամբ՝ 6 միլիոն դրամ փոխհատուցում։

Հայցը վերաբերում է հունիսի 9-ին Hraparak.am-ում հրապարակված՝ «Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց է նկարելու թվերը» վերնագրով հարցազրույցին։

Երեկվա դատական նիստի ընթացքում հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ավագյանը որևէ միջնորդություն չներկայացրեց։ Փոխարենը միջնորդություններով հանդես եկավ պատասխանող կողմը՝ Սոֆյա Հովսեփյանի պաշտպան Ռաֆայել Իշխանյանը։

Մասնավորապես, առաջին միջնորդությունը վերաբերում էր Փաշինյանի պահանջած 6 միլիոն դրամ փոխհատուցմանը։ Պաշտպանական կողմը դատարանին է ներկայացրել Սոֆյա Հովսեփյանի աշխատավարձի և ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկանքներ՝ հիմնավորելով, որ հայցվորի պահանջած գումարը չի համապատասխանում Հովսեփյանի այսօրվա ֆինանսական հնարավորություններին և պատասխանողի համար անհամաչափ բեռ է։

Երկրորդ միջնորդությունը վերաբերում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ֆայլին։ Պաշտպանական կողմը պարզաբանել է, թե ինչու է այն փոխանցվել կրիչով։ Պարզվել է, որ ֆայլը հնարավոր չի եղել անմիջապես ներբեռնել և բացել ԿԸՀ-ի համակարգչով, ինչի պատճառով այն ստիպված են եղել ներկայացնել կրիչով։

Երրորդ միջնորդությունը վերաբերում էր վիճարկվող հոդվածի և դրա հիմքում ընկած ձայնագրության բովանդակությանը։
Մասնավորապես վիճարկելի են Հովսեփյանի հետևյալ խոսքերը. «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք և…», ինչը հայցվոր կողմն այլ կերպ է ներկայացրել։ Պաշտպանական կողմը, ներկայացնելով ձայնագրությունը, փորձելու է ցույց տալ, որ հարցազրույցի ամբողջական բովանդակությունը և հոդվածում ներկայացված միտքը պետք է դիտարկել համատեքստում։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 1-ին։ Այդ ընթացքում դատարանը կքննարկի ներկայացված միջնորդությունները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Եթե նոր ընտրություններ լինեն, ու՞մ կքվեարկեք». հարցման արդյունքներ

«Եթե նոր ընտրություններ լինեն, ու՞մ կքվեարկեք». հարցման արդյունքներ Fri, 06 Nov 2026 12:48:08 +0400 Տեղի…

13 րոպե ago

«Հրապարակ». Քանդել են երկար տարիներ գործած բենզալցակայանը

«Հրապարակ». Քանդել են երկար տարիներ գործած բենզալցակայանը Fri, 06 Nov 2026 12:45:28 +0400 Նոյեմբերի 5-ին…

16 րոպե ago

Պիտի լինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ. հարցման արդյունքներ

Պիտի լինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ. հարցման արդյունքներ Fri, 06 Nov 2026 12:44:18 +0400 Տեղի…

17 րոպե ago

Ռուբիոն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռանու՞մ է

Ռուբիոն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռանու՞մ է Fri, 06 Nov 2026 12:30:34 +0400 ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել…

31 րոպե ago

Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ

Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ նախագահ Fri, 06 Nov 2026 12:20:22 +0400 Վլադիմիր Վարդանյանն այսօր՝ նոյեմբերի…

41 րոպե ago

ՀԴՄ կտրոնը՝ խաղաղության երաշխավո՞ր

ՀԴՄ կտրոնը՝ խաղաղության երաշխավո՞ր Fri, 06 Nov 2026 12:16:50 +0400 Փաշինյանը քաղաքացիներին հորդորել է հետևողականորեն…

44 րոպե ago