Կարող եմ միայն կարեկցանքս հայտնել հայ ժողովրդին. քաղաքագետ

Կարող եմ միայն կարեկցանքս հայտնել հայ ժողովրդին. քաղաքագետ

Fri, 06 Nov 2026 19:45:29 +0400


Քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը կարծում է, որ հայկական իշխանությունները ներկայումս փորձում են «երկու աթոռի վրա նստել»։ Ու նրանք չեն գնահատում ինչպես որ հարկն է այն հետեւանքները, որոնք կարող են լինել՝ արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխության դեպքում։ «Ալֆանյուզի» հետ զրույցում փորձագետն ասել է․ «Կարծում եմ որ հերթական անգամ փորձում են երկու աթոռի վրա նստել, քանի որ եթե կոնկրետ հարց է բարձրացվում, ապա ենթադրելի է, որ որոշակի նախապատրաստական աշխատանք այդ ուղղությամբ արդեն կատարվում է։ Սակայն եթե նման բան չկա, ապա դա առավել եւս ողբալի է Հայաստանի համար, քանի որ առեւտրային եւ գործընկերային հարցերում ընտրությունը նման փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, չեմ վարանի ասել, կարող է կենաց մահու հարցի վերածվել։ Բավական է նայել, թե ինչ ողբերգական ճակատագրի են արժանացել բոլոր ոչ մեծ Արեւելա-Եվրոպական երկրները, որոնք միացել են Եվրամիությանը։ Ավելի շատ կորցրել են, քան ստացել։ Դա Բուլղարիան է, Չեռնոգորիան, Մակեդոնիան, որոնք ստիպված եղան նույնիսկ սեփական անվանումից հրաժարվելու։ Դրանք իմ կարծիքով, բավականին խոսուն օրինակներ են»։

Քաղաքագետը գտնում է, որ Հայաստանում հիմա իշխանության ղեկին ոչ հեռատես քաղաքական գործիչներն են, ինչը այդ երկրի հետ կապված լուրջ մտահոգություններ է առաջացնում։ «Առանց ռիսկերի գնահատման, որոնք առաջանալու են արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությունից, ոչ մեծ երկրի համար նման կտրուկ շրջադարձերը կարող են ունենալ շատ տխուր հետեւանքներ, չասելու համար՝ ողբերգական։ Կարող եմ միայն կարեկցանքս հայտնել հայ ժողովրդին, որ իրենց ղեկավարում են կարճատես քաղաքական գործիչները, որոնք նույնիսկ նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացնում այնպիսի սկզբունքային եւ կարեւոր որոշումներ կայացնելիս, որոնց մասին արդեն հայտարարվել է քանիցս»,- ասել է Անպիլոգովը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը Sat, 07 Nov 2026 23:45:31 +0400 Tesla-ի…

55 րոպե ago

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել Sat, 07…

56 րոպե ago

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Sat, 07 Nov 2026 23:23:30 +0400 Իրանը…

1 ժամ ago

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

2 ժամ ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

2 ժամ ago

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

2 ժամ ago