«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն իր թեկնածուն ունի, ֆան ակումբները` իրենց

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն իր թեկնածուն ունի, ֆան ակումբները` իրենց

Sat, 07 Nov 2026 09:45:32 +0400


ՀՖՖ նախագահի ընտրության հարցը շարունակում է օրակարգային մնալ, քանի որ ՀՖՖ ընտրություններն են մոտենում` կայանալու են դեկտեմբերին։ ՀՖՖ գործող ղեկավար Արմեն Մելիքբեկյանն ամիսներ առաջ հայտնեց, որ չի հավակնում պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո կրկին առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Ըստ այդմ, ՀՖՖ նախագահի պաշտոնի հետ կապված՝ վերջին ամիսներին տարբեր անուններ են շրջանառվում։ Մասնավորապես՝ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական Արմեն Նազարեթյանի անունը, որին Մելիքբեկյանն է առաջ հրում։ Բայց առավել հավանական է Դենիս Ջորկաեֆի՝ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբոր թեկնածությունը, որը Հայաստանում չի բնակվել եւ հայերենին չի տիրապետում, սակայն ընդամենը երկու օր առաջ ՀՖՖ արտահերթ նիստում անդամ ակումբները փոխեցին կազմակերպության կանոնադրությունը՝ հանվեցին այն սահմանափակումները, որոնք կարող էին խանգարել Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ նախագահ դառնալուն, այն է՝ հայերենի պարտադիր իմացությունը եւ վերջին մեկ տարին Հայաստանում բնակված լինելը։ Այս թեմայի շուրջ լրագրողներն օրերս հարց ուղղեցին Փաշինյանին, թե ինչպես հասկանալ, որ ուզում եք Սահմանադրությունը փոխել՝ հայերենը միակ եւ պարտադիր պետական լեզու հռչակելու համար, իսկ ՀՖՖ-ում հանվում է լեզվի իմացության կետը։ «Ես հակասություն չեմ տեսնում, հիմա որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչները հայերեն չգիտեն, չեն տիրապետում, իրենք ո՞նց են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այսինքն, մենք պետք է նաեւ ճկունություն ունենանք եւ արդեն իսկ ունեցել ենք, որպեսզի հնարավոր կադրային ներուժը կարողանանք ներգրավել։ Իսկ իմ կարծիքն այն է, որ ֆեդերացիայի նախագահը պետք է հայերեն իմանա, լավ տիրապետի հայերենին, եւ կարծում եմ, որ այդպես էլ կլինի»։ Պատասխանը հակասական է, բայց տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանը հերքում է Ջորկաեֆի թեկնածությունը, սակայն ոչ թե հերքում է, այլ չի բացառում, որ հետո իբր ճկունություն կդրսեւորեն` ցույց կտան, որ Փաշինյանը դեմ էր, բայց ՀՖՖ-ն ընտրեց Ջորկաեֆին։ Իրականում, Ջորկաեֆը հենց իր թեկնածուն է, եւ ոչ մի ֆեդերացիա ինքնուրույն չի որոշել կանոնադրությունը փոխել, այլ Նիկոլ Փաշինյանի հրահանգն են կատարել:

Բայց ՀՖՖ նախագահի պաշտոնի այլ թեկնածուներ էլ կան, որոնք միամտաբար ուզում են բախտները փորձել: Օրինակ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ եւ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկել են Գեւորգ Ղազարյանի թեկնածությունը։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստն այժմ աշխատում է «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում: Մեզ հետ զրույցում ՖԱՖ ֆան ակումբի ներկայացուցիչներն ասացին, որ Գեւորգ Ղազարյանի թեկնածությունը դեռ առաջադրված չէ, քանի որ առաջադրումները դեռ չեն սկսվել․ «Ֆան ակումբները չեն կարող ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրել, դրա լիազորությունը չունենք, մենք ուղղակի հայտարարել ենք, որ մեր թեկնածուին էլ ենք առաջադրելու։ Իսկ առաջադրել կարող են միայն ՀԿ-ները»։ Հարցին՝ արդեն պայմանավորվածություն կա՞ ՀՖ անդամ ՀԿ-ների հետ, որպեսզի ձեր թեկնածուին առաջադրեն, ակումբից պատասխանեցին․ «Այս պահից սկսած են պրոցեսները մեկնարկում, այսինքն՝ հանդիպումներ, բանակցություններ, որպեսզի հասկանանք, թե որ ՀԿ-ներն են պատրաստ առաջադրել։ Առայժմ որեւէ պայմանավորվածություն չկա, բայց մենք վստահ ենք, որ կգտնվեն նման ՀԿ-ներ, որոնք կառաջադրեն»։ ՖԱՖ ակումբից չցանկացան մեկնաբանել Արմեն Նազարեթյանի եւ Դենիս Ջորկաեֆի թեկնածությունների շուրջ խոսակցությունները՝ նշելով, որ երբ լինեն առաջադրումներ, այդ ժամանակ էլ կանդրադառնան։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար Sat, 07 Nov…

17 րոպե ago

Ձերբակալվել է արքայազն Հարիի կնոջ հայրը․ ինչում են նրան մեղադրում

Ձերբակալվել է արքայազն Հարիի կնոջ հայրը․ ինչում են նրան մեղադրում Sat, 07 Nov 2026 10:30:25…

18 րոպե ago

Ընդդիմության հայտարարությունից հետո ոտքի են ելել նաև երիտասարդական շարժումները

Ընդդիմության հայտարարությունից հետո ոտքի են ելել նաև երիտասարդական շարժումները Sat, 07 Nov 2026 10:25:37 +0400…

22 րոպե ago

«Հրապարակ»․ Ի՞նչ է առաջարկում ու ինչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը սփյուռքից

«Հրապարակ»․ Ի՞նչ է առաջարկում ու ինչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը սփյուռքից Sat, 07 Nov 2026…

32 րոպե ago

Ում է մակագրվել Արթուր Դանիելյանի գործը

Ում է մակագրվել Արթուր Դանիելյանի գործը Sat, 07 Nov 2026 10:07:16 +0400 Արթուր Դանիելյանի քաղաքական-քրեական…

41 րոպե ago

Ինչ սկանդալ է սկսվել արքայազն Հարիի կնոջ ծնողների ընտանիքում

Ինչ սկանդալ է սկսվել արքայազն Հարիի կնոջ ծնողների ընտանիքում Sat, 07 Nov 2026 10:00:38 +0400…

47 րոպե ago