«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

Sat, 07 Nov 2026 22:49:04 +0400


​Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը սոցիալական ցանցերի իր էջում հուզիչ գրառմամբ շնորհավորել է Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած դեպքերից տուժած Անի Ավետիսյանի ծննդյան տարեդարձը։

​Անին այն քաջարի մայրն է, ով Շաքիում իրենց տուն ապօրինի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի դեմ անկոտրում կամք դրսևորեց. երբ զինված տղամարդը սպառնացել էր երեխաներին, Անին սեփական կյանքն ու առողջությունը վտանգելով՝ մենամարտի էր բռնվել նրա հետ, ձեռքով բռնել ինքնաձիգի փողը և փակել երեխաներին։ Այդ ընթացքում արձակված կրակոցներից Անին ոտքի վիրավորում էր ստացել և ծանր վնասել ձեռքը, սակայն նրա անձնազոհության շնորհիվ հնարավոր էր եղել կանխել վատթարագույնը:

​Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հիվանդանոցից լուսանկար է հրապարակել և կից գրել.

​«Անի ջան, շնորհավոր լինի ծնունդդ, թող քո նվիրական երազանքները և աղոթքները հասնեն Աստծո գահին:
​Անին երեկ վիրահատվել է և շատ գունատ էր, ուստի ես ծրագրով շպար եմ ավելացրել: Իսկ այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ Հայուհու հայացքով դիմավորեց մեզ»:
​Անի Ավետիսյանի արարքն ու անկոտրում ոգին հանրության շրջանում շարունակում են մնալ մայրական սիրո, հերոսության և հայ կնոջ տոկունության վառ օրինակ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել Sun, 08 Nov 2026 23:50:36 +0400 Binance…

1 ժամ ago

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը Sun, 08 Nov 2026…

1 ժամ ago

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար Sun, 08 Nov 2026 23:45:48 +0400 Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար…

1 ժամ ago

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել Sun, 08 Nov 2026 23:30:15 +0400 Հնդկական Ռազմա-Օդային ուժերին պատկանող…

2 ժամ ago

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր Sun, 08…

2 ժամ ago

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Sun, 08…

2 ժամ ago