Ալիևի մամլյուքները՝ Հայաստանի անկախության պաշտպանության գործին
Sun, 08 Nov 2026 22:58:06 +0400
ԱԼԻԵՎԻ ՄԱՄԼՅՈւՔՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՊԱՇՊԱՆՈւԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ
Արցախը ոչնչացրած, Հայաստանին միայն պարտություններ և աղետներ բերած մամլյուքների այս կլիկը Հայաստանի «անկախության թշնամի» է հայտարարում Հայաստանի անկախությունը հաստատած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Իրականում, անկախությունից ի վեր Հայաստանը երբեք այսքան խոցելի և օտարի կամքին ենթակա չի եղել, քան Փաշինյանի կառավարման արդյունքում: Էն վիճակի են հասցրել երկիրը, որ նրա փրկությունը այլևս տեսնում են բացառապես Ադրբեջանի թելադրանքով նոր սահմանադրություն ընդունելու մեջ` հրաժարվելով Անկախության հռչակագրից:
Լսե´ք, դուք որ ձեզ հայտարարում եք Հայաստանի անկախության պաշտպան, դա մոտավորապես նույքան զավեշտալի է, որքան, ասենք, եթե Հիտլերն իրեն հայտարարեր հրեա ժողովրդի անվտանգության երաշխավոր:
Այս մասին գրել է Լևոն Զուրաբյանը՝ հրապարակելով այս լուսանկարը։