«Հրապարակ»․ Հայհոյում են, մոր հասցեին են բան ասում, չգիտե՞ք` մեր տղամարդիկ ինչքան զգայուն են այդ թեմաներով

«Հրապարակ»․ Հայհոյում են, մոր հասցեին են բան ասում, չգիտե՞ք` մեր տղամարդիկ ինչքան զգայուն են այդ թեմաներով

Tue, 10 Nov 2026 09:15:43 +0400


Հարցազրույց ՔՊ-ական նախկին պատգամավոր Մարինա Ղազարյանի հետ, որը մինչեւ պատգամավոր դառնալը Կապանում պատմության ուսուցչուհի է աշխատել, այժմ վերադարձել է հարազատ քաղաք եւ ՔՊ-ի ցուցակով մասնակցում է Կապանի ընտրություններին` ընտրացուցակի առաջին կին թեկնածուն է։

– Փաստորեն, պատգամավորի աշխատանքից հետո Ձեզ այլ բան չի մնում, քան դառնալ ավագանու անդամ: Սա պաշտոնի, ստատուսի իջեցում չե՞ք համարում՝ հատկապես որ հաշվի ենք առնում, թե ովքեր են այսօրվա խորհրդարան անցել։

– Չեմ կարծում, թե դա ստատուսի իջեցում է, որովհետեւ շարունակում եմ քաղաքական գործունեությունս, եթե նկատել եք, երրորդ համարն եմ՝ ցուցակի առաջին կինը, եւ շատ-շատ բան ունեմ անելու իմ տարածաշրջանի համար։ Այդ փորձը, որ 5 տարի պատգամավոր եմ եղել, ինձ շատ վստահություն ու գիտելիքներ է տվել, եւ ես վստահ եմ, որ հետագայում շատ բան կարող եմ անել Կապան համայնքում։ Կապ չունի, էլի մանդատ կունենամ, եթե ժողովուրդը վստահի, էլ ավելի լավ կզարգանա Սյունիքի մարզի Կապան համայնքը, չեմ կարծում, թե սա իջեցում է, աշխատանք է, որն ինձ դուր է գալիս։

– Ստացվում է, որ Դուք ՔՊ քաղաքական թիմի կողմից մերժվեցիք, պատգամավորական ցուցակի անցողիկ տեղերում չընդգրկվեցիք, Ձեր փոխարեն նախապատվություն տվեցին «մացեմածիկայի ժամին գրատախտակին գնացողներին», բռունցքներով հարցեր լուծող նարեկբաբայաններին ու մյուսներին։

– Ի՞նչ է նշանակում մերժել, ես որ մանկավարժ էի, հետո դարձել եմ պատգամավոր, այսինքն, հետո որ ես ուզում եմ համայնքում լինել, դա իջեցո՞ւմ է։ Ինչ վերաբերում է Ձեր նշած պատգամավորներին` ոչինչ, կսովորեն։ Գիտեք՝ ես չեմ համարում, որ ես դուրս եմ մնացել, ես համարում եմ, որ այս պահին այստեղ պիտի լինեի: Ծիծաղս էլ է գալիս, որ ասում են` ՔՊ-ն մերժել է, մինչեւ հիմա ինձ մարդիկ են գրում, ու ես օգնում եմ իրենց, շատերը չգիտեն, որ ես պատգամավոր չեմ, երբ ասում եմ, որ պատգամավոր չեմ, ասում են՝ մեկ ա, պիտի էս հարցում աջակցեք, ես մենակ ուրախ եմ, որ մարդկանց աջակցում եմ։

– Իսկ կարո՞ղ է խորհրդարանում ակտիվ չէիք, ու դրա համար Ձեզ փոխարինեցին ակտիվիստներով։

– Չէ, հաստատ ակտիվ էի, մեր հանձնաժողովը՝ Մարդու իրավունքների պաշտպանության, ամենաակտիվն էր, մարզեր էր գնում, մարդկանց հետ հանդիպում, Օվիեդոյի կոնվենցիան ենք ընդունել, գուցե որ գնացել ենք մարզեր, խնդիրներ վեր հանել, մարդկանց կարող է թվալ, որ ակտիվ չենք եղել։

– Իսկ Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է ՔՊ այսօրվա ֆրակցիան, դո՞ւք էիք լավը, թե՞ այսօրվանները։

– Նախ, ես շատ բարձր եմ գնահատում նախորդ՝ ութերորդ գումարման խորհրդարանը, մենք կարողացել ենք նաեւ ընդդիմության հետ կապեր ստեղծել, Հայաստանից դուրս հարցեր էինք լուծում, դե՝ այս խորհրդարանը նոր-նոր է ստեղծվել․․․

– Բայց հասցրել են շատերը խայտառակվել։

– Դե, դա ես չեմ գնահատելու, մարդիկ են գնահատում, ճիշտ է` մարդիկ ասում են, խնդրում ենք` ասեք, որ այդպիսի տեսարաններ չլինեն, բայց դե՝ ես չեմ որոշողը։ Ամեն դեպքում կարծում եմ՝ ընդդիմությունն իրեն շատ վատ է պահում, հայհոյում են, մոր հասցեին բան են ասում, վերջը՝ հայ ենք, չգիտե՞ք, թե մեր տղամարդիկ ինչքան զգայուն են այդ թեմաներով։

– Ո՞վ է մայր հայհոյել։

– Ես լսել եմ ուշադիր, բայց եկեք այս թեմայով չխոսենք, ինձ համար տհաճ է։

– Վերադառնանք համայնք, կարծում եք՝ Փարսյանի պես ժողովրդական սեր վայելող համայնքապետին կհաղթե՞ք։

– 2018 թվականից ինքն ընտրվեց եւ երրորդ անգամ է գալիս, որովհետեւ կեղծիք չի եղել: Բայց ես Ձեզ ասեմ․ մարդիկ կարող են մեզ ընտրել, որովհետեւ մենք ավելի շատ հնարավորություններ ունենք անելու, առաջարկում ենք շատ լավ ծրագիր: Ես չեմ ասում՝ ինքը չի արել, բայց մենք ավելի լավն ենք առաջարկում։ Մենք էլ անփորձ չենք` Նարեկ Բաբայանը 4 տարի փոխմարզպետ է եղել, 4 տարի էլ աշխատել է ԶՊՄԿ-ում։ Մենք մարդկանց հորդորում ենք` մեզ ընտրել, եւ ասեմ Ձեզ, բավականին լավ էլ ընթանում է մեր քարոզարշավը, մարդիկ շատ լավ են մեզ ընդունում, ճանաչում են, հետո՝ մենք Փարսյանին դեմ չենք գնում, այլ գնում ենք հանուն քաղաքի։

– Պարզապետ վաղուց ՏԻՄ ընտրությունները քաղաքական ընտրություն են, ձեզ գիտեն բոլորը, իսկ հիմա էլ ալիեւյան սահմանադրությունն եք ուզում անցկացնել։

– Խնդրում եմ, դա ալիեւյան սահմանադրություն չէ, էդ որ ասում են ալիեւյան, դա մեր պետության վրա կարող է ծանր նստել, չի կարելի, մենք ենք դա ուզում, դուք մոռացե՞լ եք՝ 2005․2015,ում սահմանադրությունն էր դա։

– Ոչ մի անգամ Անկախության հռչակագիրը չի հանվել։

– Բայց դուք կարդացել եք, չէ՞, գիտեք, չէ՞, ինչ է գրված, այդ հռչակագիրն ի՞նչ կապ ունի մեր առօրյա կյանքի հետ։

– Այդ կապը դուք եք խզել՝ Արցախի հանձնումով։

– Արցախը չկա, չէ՞։

– Ձեր իշխանության ժամանակ հնարավոր է Երեւանն էլ չլինի, պիտի նորմա՞լ համարենք․․․

– Վայ, լավ, էլի, մի ասեք նման բաներ: Պահեիք, 2010 թվականից արդեն բոլոր հողերը տվել էին մեր նախկինները, թող պահեին Ղարաբաղը, բարձր մակարդակով սուվերենություն տային, 94-ին հաղթել էինք, խի՞ չեն մի քայլ արել դեպի Ղարաբաղի անկախացումը, հիմա ես եմ հարցը տալիս։

– Բանակցություներ էին ընթանում։

– Լավ, էլի, 10 օր դաշնակներն իշխանությունը վերցրին` Արցախը հանձնեցին, ՔՊ-ն ի՞նչ կապ ունի հանձնելու հետ:

– Իրե՞նք Պրահայում Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում։

– Լավ, եկեք այս թեման փակենք։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ «Եկեք Ստրասբուրգ, պերերիվին միջանցքում կհանդիպենք». ՄԻՊ-ը հեգնում է ընդդիմադիրին

«Հրապարակ»․ «Եկեք Ստրասբուրգ, պերերիվին միջանցքում կհանդիպենք». ՄԻՊ-ը հեգնում է ընդդիմադիրին Tue, 10 Nov 2026 09:45:25…

33 րոպե ago

Իսկ դուք ի՞նչ եք անում

Իսկ դուք ի՞նչ եք անում Tue, 10 Nov 2026 09:00:55 +0400 «Տաբատը նեղ է, լայն…

1 ժամ ago

«Հրապարակ»․ 2 ժամ պտտվել ենք` 100-ից ավելի մարդու հետ զրուցել, արձագանքները բացառապես դրական էին

«Հրապարակ»․ 2 ժամ պտտվել ենք` 100-ից ավելի մարդու հետ զրուցել, արձագանքները բացառապես դրական էին Tue,…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել

«Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել Tue, 10 Nov 2026 08:20:13 +0400 Մասիս քաղաքի Դարբնիկ…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել

«Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել Tue, 10 Nov 2026 08:15:09…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում

«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում Tue, 10 Nov 2026 08:10:24 +0400 Թեպետ…

2 ժամ ago