Ափսոսում եմ, որ այս կալանավորման դեպքով որևէ հրապարակային խոսք չեմ ասել
Tue, 10 Nov 2026 12:46:48 +0400
Ցավակցում եմ քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի ընտանիքին և ընկերներին:
Հատկապես ծանր է գիտակցել, որ Արսենի կալանավորվել էր մի ընթացքում, երբ արդեն հարյուրավոր դարձած քաղաքական կալանավորումները վերածվել էին բթացած վիճակագրության:
Ինքս ափսոսում եմ, որ այս կալանավորման դեպքով որևէ հրապարակային խոսք չեմ ասել:
Հ.Գ Առանց քաղաքական բանտարկյալների և այլ հետապնդվող անձանց իրավունքների համար միասնական և ամենօրյա պայքարը որպես քաղաքական առաջնահերթություն սահմանելու հնարավոր չէ արդյունավետորեն պայքարել քաղաքական որևէ այլ օրակարգային հարցով:
Փաստաբան Վարազդատ Հարությունյան