«Հրապարակ». Պուտինի ատելությունը չէ հիմնական պատճառը

«Հրապարակ». Պուտինի ատելությունը չէ հիմնական պատճառը

Tue, 10 Nov 2026 12:45:20 +0400


«Հրապարակը» զրուցել է Ուկրաինայի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն, արտաքին հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Պալամարչուկի հետ։

– ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ շուտով հնարավոր է խաղաղության համաձայնագիր կնքվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Նա կրկին պնդել է, որ պատերազմը երբեք չէր սկսվի, եթե այդ ժամկետում ինքը նախագահ լիներ։ Կիեւում չե՞ն հոգնել դեժավյու հիշեցնող այս խոստումից։

– Նախագահ Թրամփի քաղաքական ոճը հիմնականում ուղղված է ամերիկացի քաղաքացիներին: Ուկրաինայի համար առավել կարեւոր է ամերիկյան վարչակազմի հետ կառուցողական համագործակցությունը։

– Ամերիկացի առաջ­նորդն իր լավատեսությունը պայմանավորել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցություններով։ Իսկ որքանո՞վ է լավատեսորեն տրամադրված ուկրաինական կողմն առաջիկա եռակողմ բանակցությունների նկատմամբ։

– Ես դեռեւս չեմ տեսնում որեւէ նշան, որ Աբու Դաբիում բանակցությունները մոտ ապագայում կհանգեցնեն նշանակալի արդյունքների: Ռուսական պատվիրակության ղեկավարի (ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկի) ընտրությունը հակառակն է հուշում: Միեւնույն ժամանակ, ես հույս ունեմ, որ բանակցություններն օգտակար կլինեն հրադադար ստեղծելու համար, երբ դրա համար ռուսական կողմը կամք դրսեւորի:

– Ի դեպ, Թրամփը, որպես խաղաղության հիմնական խոչընդոտ, նշել է Պուտինի եւ Զելենսկու՝ միմյանց հանդեպ մեծ ատելությունը, թեեւ ընդունել է, որ Ուկրաինայի առաջնորդի դեպքում դա հասկանալի է՝ հաշվի առնելով այն, որ ռազմական ներխուժումը Մոսկվան է սկսել։ Բայց արդյո՞ք ատելությունը կամ անձնական վերաբերմունքը պետք է ավելի կարեւոր լինեն, քան մարդկային ճակատագրերը, ժողովուրդների ճակատագիրը։

– Ուկրաինան բազմիցս առաջարկել է ցանկացած պահի դադարեցնել մարտական գործողությունները: Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ Պուտինի՝ պատերազմը շարունակելու հիմնական դրդապատճառն Ուկրաինայի նախագահի նկատմամբ անձնական ատելությունն է: Իմ կարծիքով, նա դեռեւս հույս ունի ռազմական ճանապարհով հասնել Ուկրաինայի կապիտուլյացիային։ Եվ ցանկացած ավելի փոքր արդյունք, հաշվի առնելով կրած կորուստները, վտանգավոր է համարում սեփական իշխանության համար:

– Առհասարակ, ԱՄՆ վերջին ընտրություններից հետո, երբ դեմոկրատները գերակա ուժ են դառնում ամերիկյան էսթեբլիշմենթում, Կիեւը, կարծես, վերանայում է հարաբերությունները կամ առնվազն Վաշինգտոնից ունեցած ակնկալիքները։

– Ուկրաինայի համար կարեւորագույն նշանակություն ունեն Միացյալ Նահանգների հետ կայուն հարաբերությունները, որոնք հիմնված են երկկուսակցական աջակցության վրա։ Մենք ձգտում ենք ապահովել մեր երկրների միջեւ փոխշահավետ համագործակցություն, որն առավելագույնս զերծ է քաղաքականության մեջ անխուսափելի մրցակցությունից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Tue, 10 Nov 2026 12:55:05 +0400 25 տարի…

10 րոպե ago

Սա ողբերգություն է

Սա ողբերգություն է Tue, 10 Nov 2026 12:50:44 +0400 «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը…

14 րոպե ago

Ափսոսում եմ, որ այս կալանավորման դեպքով որևէ հրապարակային խոսք չեմ ասել

Ափսոսում եմ, որ այս կալանավորման դեպքով որևէ հրապարակային խոսք չեմ ասել Tue, 10 Nov 2026…

18 րոպե ago

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում Tue, 10 Nov 2026 12:45:12 +0400 Հայաստանի ազգային…

20 րոպե ago

Վրաստանից հայե՞ր են արտաքսվել

Վրաստանից հայե՞ր են արտաքսվել Tue, 10 Nov 2026 12:30:11 +0400 Վրաստանից վերջին օրերին արտաքսվել է…

35 րոպե ago

Վերջապես հասկացեք՝ կալանքը պատիժ չէ, դա զուտ ծայրահեղ խափանման միջոց է

Վերջապես հասկացեք՝ կալանքը պատիժ չէ, դա զուտ ծայրահեղ խափանման միջոց է Tue, 10 Nov 2026…

38 րոպե ago