Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան

Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան

Tue, 10 Nov 2026 19:44:09 +0400


Արսեն Գևորգյանն այն արժանավոր հայորդիներից էր, ով չընկրկեց անարդարության և իշխանական ճնշումների առջև, չհրաժարվեց իր համոզմունքներից և նույնիսկ դժվարագույն պայմաններում հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Նա ուներ կամք, խիզախություն և վճռականություն՝ պայքարելու հանուն ուժեղ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանի։

Արսենը չլռեց անգամ այն ժամանակ, երբ այս աղետաբեր ու մահաբեր իշխանությունների օրոք քաղաքական հետապնդումներն ու վարկաբեկման կազմակերպված արշավները մեր երկրում դարձել էին ամենօրյա իրականություն։ Ցավոք, իշխանական մեքենայի ապօրինի և անպատասխանատու գործելաոճը չշրջանցեց նաև Արսենին:

Նրա մահը, որը վրա հասավ ապօրինի կալանքի պայմաններում, դարձավ անչափ ցավալի և ողբերգական կորուստ, ինչի համար պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից։

Քաղաքական հակառակորդների նկատմամբ անհիմն վարկաբեկումները, ատելության խոսքի տարածումը, արժանապատվության և բարի համբավի ոտնահարումը, ինչպես նաև ազատությունից զրկելու գործիքակազմի կիրառումը դարձել են իշխանության քաղաքական վարքագծի հիմնական բնորոշիչ դրսևորումներ։ Այս պայմաններում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է ոչ միայն խորը ցավակցություն, այլև հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն ու պատասխանատվության հստակ գնահատում։

Արսենի կորուստը միայն նրա ընտանիքի, հարազատների և ընկերների վիշտը չէ։ Սա հերթական հարվածն է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են արդարության, մարդկային արժանապատվության և սեփական համոզմունքների համար պայքարելու իրավունքին։

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին ու կիսում եմ նրանց անսահման վիշտը։

Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որպեսզի այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն, իսկ մեղավորները կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է։

Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արքայազն Հարիի աներոջը բանտ են տեղափոխել

Արքայազն Հարիի աներոջը բանտ են տեղափոխել Wed, 11 Nov 2026 21:30:06 +0400 Արքայազն Հարիի աներոջը՝…

8 րոպե ago

Ինչպես է Հարվի Սարաջյանը որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականում

Ինչպես է Հարվի Սարաջյանը որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականում Wed, 11 Nov 2026 21:25:32 +0400…

12 րոպե ago

Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղից առաջ կարևոր հայտարարություն է արել հավաքականի կազմի մասին

Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղից առաջ կարևոր հայտարարություն է արել հավաքականի կազմի մասին Wed, 11 Nov…

17 րոպե ago

Ո՞վ է մերժել Հայաստանի հավաքականին միանալու հրավերը

Ո՞վ է մերժել Հայաստանի հավաքականին միանալու հրավերը Wed, 11 Nov 2026 21:16:01 +0400 Հայաստանի ազգային…

22 րոպե ago

Փաշինյանի դերը երկրորդական է` ինչ որոշեն, այն էլ կանի

Փաշինյանի դերը երկրորդական է` ինչ որոշեն, այն էլ կանի Wed, 11 Nov 2026 21:15:26 +0400…

22 րոպե ago

Ինչպես էին 1915-ին հայկական պոեզիային նվիրված անթոլոգիա կազմում

Ինչպես էին 1915-ին հայկական պոեզիային նվիրված անթոլոգիա կազմում Wed, 11 Nov 2026 21:00:03 +0400 1916…

38 րոպե ago