Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան

Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան

Tue, 10 Nov 2026 19:44:09 +0400


Արսեն Գևորգյանն այն արժանավոր հայորդիներից էր, ով չընկրկեց անարդարության և իշխանական ճնշումների առջև, չհրաժարվեց իր համոզմունքներից և նույնիսկ դժվարագույն պայմաններում հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Նա ուներ կամք, խիզախություն և վճռականություն՝ պայքարելու հանուն ուժեղ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանի։

Արսենը չլռեց անգամ այն ժամանակ, երբ այս աղետաբեր ու մահաբեր իշխանությունների օրոք քաղաքական հետապնդումներն ու վարկաբեկման կազմակերպված արշավները մեր երկրում դարձել էին ամենօրյա իրականություն։ Ցավոք, իշխանական մեքենայի ապօրինի և անպատասխանատու գործելաոճը չշրջանցեց նաև Արսենին:

Նրա մահը, որը վրա հասավ ապօրինի կալանքի պայմաններում, դարձավ անչափ ցավալի և ողբերգական կորուստ, ինչի համար պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից։

Քաղաքական հակառակորդների նկատմամբ անհիմն վարկաբեկումները, ատելության խոսքի տարածումը, արժանապատվության և բարի համբավի ոտնահարումը, ինչպես նաև ազատությունից զրկելու գործիքակազմի կիրառումը դարձել են իշխանության քաղաքական վարքագծի հիմնական բնորոշիչ դրսևորումներ։ Այս պայմաններում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է ոչ միայն խորը ցավակցություն, այլև հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն ու պատասխանատվության հստակ գնահատում։

Արսենի կորուստը միայն նրա ընտանիքի, հարազատների և ընկերների վիշտը չէ։ Սա հերթական հարվածն է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են արդարության, մարդկային արժանապատվության և սեփական համոզմունքների համար պայքարելու իրավունքին։

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին ու կիսում եմ նրանց անսահման վիշտը։

Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որպեսզի այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն, իսկ մեղավորները կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է։

Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

500 մլն դոլար հին լեգենդի համար. Հնդկաստանը նկարահանում է «Ռամայանա» ֆիլմը, որը պետք է նվաճի Հոլիվուդը

500 մլն դոլար հին լեգենդի համար. Հնդկաստանը նկարահանում է «Ռամայանա» ֆիլմը, որը պետք է նվաճի…

10 րոպե ago

Ինչից են ամենաշատը նյարդայնանում գրասենյակային աշխատողները

Ինչից են ամենաշատը նյարդայնանում գրասենյակային աշխատողները Thu, 12 Nov 2026 22:00:39 +0400 Համաձայն հոգեբանների անցկացրած…

13 րոպե ago

«Ես աչք էի փակում ամեն ինչի վրա՝ հանուն երեխաների». Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի և նրա կնոջ՝ Բիանկայի հետ իր հարաբերությունների մասին

«Ես աչք էի փակում ամեն ինչի վրա՝ հանուն երեխաների». Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի և նրա…

16 րոպե ago

Սպիտակ տան մոտ կրկին կրակոցներ են հնչել․ տուժածներ կան

Սպիտակ տան մոտ կրկին կրակոցներ են հնչել․ տուժածներ կան Thu, 12 Nov 2026 21:50:37 +0400…

23 րոպե ago

Գնումների սև ցուցակ են գցել

Գնումների սև ցուցակ են գցել Thu, 12 Nov 2026 21:45:15 +0400 Բերդ քաղաքի փողոցների նորոգման,…

29 րոպե ago

Հույս է հայտնել, որ Ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը մոտ է

Հույս է հայտնել, որ Ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը մոտ է Thu, 12 Nov 2026 21:30:40 +0400…

43 րոպե ago