Շենքը խայտառակ խոնավության մեջ էր, շատ ծանր հոտ էր գալիս

Շենքը խայտառակ խոնավության մեջ էր, շատ ծանր հոտ էր գալիս

Tue, 10 Nov 2026 20:15:53 +0400


Ինչպես արդեն հայտնի է, այսօր վաղ առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի համայնքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանը։ Զրուցել ենք ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանի հետ, ով օրեր առաջ էր այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ, ծանոթացել այնտեղ պահվող անձանց պայմաններին։

– Ի՞նչ պայմաններում են պահվում դատապարտյալներն ու կալանավորները, ձեր այցի ժամանակ հանդիպե՞լ եք Արսեն Գեւորգյանին։

– Արսեն Գեւորգյանին չենք տեսել, ճիշտն ասած, այդ պահին չենք իմացել, որ նա այնտեղ է, եւ մեր այցը ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովով ընդհանուր պայմաններին ծանոթանալն էր ու այդ օրն ուղղակի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթն էր։ Շենքային պայմանները սարսափելի էր, ամբողջը խոնավության մեջ, պատերը ուռած։ Այն սենյակները, որ մեզ ցույց են տվել, դրանք համեմատաբար բարվոք վիճակում էին, վերանորոգված էին։

– Իրե՞նք էին ընտրում, թե որ սենյակները ձեզ ցույց տան։

– Մենք ասացինք` ամեն հարկում մի սենյակ ցույց տվեք, որոշ տեղեր, որ ասացինք` ուզում ենք տեսնել, օրինակ, մեր Ալիկ Ալեքսանյանի սենյակը, որտեղ ինքը պահվել էր, ասացին, որ այնտեղ շփման սահմանափակում ունեցող անձ կա, սպասեք այդ մարդուն տեղափոխենք, նոր ցույց տանք։ Բայց ընդհանուր միջանցքները խայտառակ խոնավության մեջ էին ու ամբողջ շենքից այդ խոնավության, ծմակի շատ ծանր հոտ էր գալիս։ Քրեակատարողականի պետն էլ ասաց` դե հիմա դա է մեր շենքային պայմանները, ու այնպիսի վիճակում է, որ հնարավոր չէ վերանորոգել, պետք է ուղղակի նոր շենք տրամադրեն, որովհետեւ ինչքան էլ վերանորոգեն, մեկ է խոնավությունը դուրս է գալու, մանավանդ առաջին հարկում շատ ծանր էր։

– Բուժսպասարկող անձնակազմի հետ հանդիպե՞լ եք, ինչ տեխնիկական հագեցվածություն ուներ եւ ինչ բժշկական անձնակազմ էր սպասարկում։

– Բուժսպասարկումից հետաքրքրվեցինք, ասացին` բուժակ է, ոչ թե բժիշկ, մենք նույնիսկ զարմացանք, թե ինչո՞ւ բուժակ եւ ոչ թե բժիշկ։ Ուզում էինք սենյակը տեսնեինք, ասացին` բուժակը դուրս է եկել ընդմիջման, եթե կուզեք` սպասեք, կգա, բայց դա ուշ կլինի։ Մենք, քանի որ այլ այցեր էլ ունեինք, չէինք կարող սպասել, ասացինք` լավ, չենք սպասի։

– Սնունդին ծանոթացա՞ք, փորձեցի՞ք։

– Ասեմ օբյեկտիվ` խոհանոցում ուտելիքը որ պատրաստվում էր, շատ լավ ուտելիք էր, բայց հիմա չեմ կարող ասել` սպասում էին մեզ, գիտեին, որ գալու ենք` դրա համար նորմալ ուտելիք էր պատրաստվել, որովհետեւ իրենք մեր այցի մասին գիտեին։

– «Ուժեղ Հայաստան» դաշինքի այլ ներկայացուցիչներ կա՞ն այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող։

– Ոչ, որքանով ես եմ տեղյակ այս պահին այլ անձ չկա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իմ գլխին քանի՞ մազ կմնար` եթե կալանավայրերում այսպիսի մահվան շքերթ լիներ

Իմ գլխին քանի՞ մազ կմնար` եթե կալանավայրերում այսպիսի մահվան շքերթ լիներ Tue, 10 Nov 2026…

11 րոպե ago

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից Tue, 10 Nov 2026 20:30:22 +0400 Ավելի քան չորս տարի…

27 րոպե ago

Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան

Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել.…

44 րոպե ago

Ականջները կկտրեին իրենց իշխանության բերած ուժերը, եթե համարձակվեին գնալ Եռաբլուր. Դավիթ Մշեցի

Ականջները կկտրեին իրենց իշխանության բերած ուժերը, եթե համարձակվեին գնալ Եռաբլուր. Դավիթ Մշեցի Tue, 10 Nov…

56 րոպե ago

Դերասանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման․ ինչում է մեղադրվել

Դերասանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման․ ինչում է մեղադրվել Tue, 10 Nov 2026 20:00:31 +0400…

57 րոպե ago

Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան

Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան Tue, 10…

1 ժամ ago