«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

Wed, 11 Nov 2026 08:05:22 +0400


«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել, բայց ոչ թե Արսեն Գեւորգյանի մահվան առիթով, այլ կալանավորներից մեկի՝ հեռախոս գործածելու:

Մեր տեղեկություններով՝ մեղադրանք է առաջադրվել բանտի 6 աշխատակցի` Ալբերտ Հարությունյանը, Էդգար Ղազարյանը, Ռուբեն Ասատրյանը, Նարեկ Բալդրյանը, Կարապետ Պողոսյանը, Ռազմիկ Գասպարյանը մեղադրվում են ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք լիարժեք չեն վերահսկել խցերը, չեն խուզարկել, ինչի հետեւանքով կալանավոր Հովհաննես Սաֆարյանը երկար ժամանակ բջջային հեռախոս է օգտագործել եւ դրա միջոցով ձեռք բերել ու տարածել անչափահասների վերաբերյալ պոռնկագրական նյութեր։ Սաֆարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, գործի վերաբերյալ ինֆորմացիան «Դատալեքս»-ում փակ է։ Ըստ մեղադրանքի՝ ՔԿՀ աշխատողների անփութության հետեւանքով կալանավորը շարունակել է ծանր հանցագործություն կատարել նաեւ բերդում գտնվելու ժամանակ։

Հիշեցնենք․ սեպտեմբերին այս ՔԿՀ-ից մի աշխատակից էլ էր ձերբակալվել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի Thu, 12 Nov 2026 10:30:42 +0400…

7 րոպե ago

Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան

Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան Thu, 12 Nov 2026 10:30:37 +0400 Պատմության մեջ առաջին…

7 րոպե ago

«Հրապարակ». Բուհական գրաքննություն

«Հրապարակ». Բուհական գրաքննություն Thu, 12 Nov 2026 10:25:34 +0400 Նախորդ ամիս ԿԳՄՍ նախարար, Հայաստանի պետական…

12 րոպե ago

«Հրապարակ». Շուրջ մեկ ժամ անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստացել

«Հրապարակ». Շուրջ մեկ ժամ անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստացել Thu, 12 Nov 2026 10:15:30…

22 րոպե ago

Մինսկը պնդում է՝ սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին

Մինսկը պնդում է՝ սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին Thu, 12 Nov 2026 10:00:07 +0400…

37 րոպե ago

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է Thu, 12 Nov 2026 09:55:12 +0400 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ…

42 րոպե ago