Մա՞րդ եք, թե՞ կենդանի

Մա՞րդ եք, թե՞ կենդանի

Wed, 11 Nov 2026 09:00:09 +0400


Մենք չենք ասում` մարդիկ հանկարծամահ չեն լինում, եւ 46 տարեկան մարդը չէր կարող սրտի ինֆարկտից մահանալ: Եվ չենք ասում, որ իրավապահները չպետք է պայքարեն ընտրակաշառքի ու հանցագործությունների դեմ: Բայց երբ անմեղ մարդուն` Արսեն Գեւորգյանին, քաղաքական կողմնորոշման համար կալանավորում են: Երբ իշխանությունն ընտրակաշառք է բաժանում, բայց դրա մեջ մեղադրում է ընդդիմադիրներին: Երբ դատական համակարգը ստրկացնում են, նախաքննության մարմինները համալրում տգետ քննիչներով ու բացահայտ քաղաքական հետապնդումներ իրականացնում` հալածում իրենց ընդդիմախոսներին ու քննադատողներին, երբ փակում են արդար ընտրությամբ իրենցից ազատվելու բոլոր հնարավորությունները եւ ամենանողկալի մեթոդներով վերընտրվում, դա ոչ մի արդարացում չունի: Դա հասարակությունը չպետք է հանդուրժի եւ ամեն կերպ պետք է իր ցանկությունը տեղ հասցնի` խոսքով, գործով, վերաբերմունքով, պայքարով, մերժումով: Չի կարող հասարակությունը հանգիստ վերաբերվել, երբ 29-ամյա հղի կնոջ են վրաերթի ենթարկում եւ անօգնական թողնում փողոցում` միայն այն պատճառով, որ վարչապետի մահաբեր շարասյունը 100-ի տակ սուրա Երեւանի փողոցներով: Չի կարող հասարակությունը հանգիստ վերաբերվել ընդդիմադիր գործչին հորինված մեղադրանքով կալանավորելուն եւ մահվան հասցնելուն։ Չի կարող հասարակությունը մոռանալ դատարանի դահլիճում հանկարծամահ եղած Արմեն Գրիգորյանին, իր տան բակում սպանված Վալոդյա Գրիգորյանին, 2 տարի 7 ամիս ազատազրկման մեջ անցկացրած, ապա արդարացված Մամիկոն Ասլանյանին: Չի կարող հասարակությունը հանգիստ վերաբերվել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքն անամոթաբար խլելուն: Չի կարող հասարակությունը հանգիստ նայել, թե ինչպես են պատգարակի վրա Գագիկ Խաչատրյանին դատարան տանում-բերում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի

ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի Thu, 12 Nov 2026 10:30:42 +0400…

7 րոպե ago

Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան

Ինչու էր Չինաստանի փոխնախագահն այցելել Վրաստան Thu, 12 Nov 2026 10:30:37 +0400 Պատմության մեջ առաջին…

7 րոպե ago

«Հրապարակ». Բուհական գրաքննություն

«Հրապարակ». Բուհական գրաքննություն Thu, 12 Nov 2026 10:25:34 +0400 Նախորդ ամիս ԿԳՄՍ նախարար, Հայաստանի պետական…

12 րոպե ago

«Հրապարակ». Շուրջ մեկ ժամ անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստացել

«Հրապարակ». Շուրջ մեկ ժամ անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստացել Thu, 12 Nov 2026 10:15:30…

22 րոպե ago

Մինսկը պնդում է՝ սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին

Մինսկը պնդում է՝ սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին Thu, 12 Nov 2026 10:00:07 +0400…

37 րոպե ago

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը մահացել է Thu, 12 Nov 2026 09:55:12 +0400 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ…

42 րոպե ago