«Հրապարակ». Ավելի անկեղծ կլիներ, որ գրեին՝ այդ գումարները մեզ պարգեւավճար են դառնալու

«Հրապարակ». Ավելի անկեղծ կլիներ, որ գրեին՝ այդ գումարները մեզ պարգեւավճար են դառնալու

Wed, 11 Nov 2026 11:15:11 +0400


Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է դրվել աշխատանքի եւ բարեկեցության նախարարության կողմից մշակված նախագիծը, որով կառավարությունը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից դադարեցնել պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, հանրակրթական դպրոցների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների, սոցիալական սպասարկման հաստատությունների եւ որոշ այլ պետական կազմակերպությունների աշխատակիցների սոցիալական փաթեթի ֆինանսավորումը։
Նախագծի հիմնավորման մեջ փորձել են պարզաբանել, թե ինչու են առաջարկում դադարեցնել ծառայողների սոցիալական փաթեթի տրամադրումը, ովքեր են դրա շահառուները, ինչ կլինի արդեն կուտակված գումարների հետ, եւ որքան գումար կտնտեսի պետական բյուջեն։ Այսպես. կառավարության գնահատմամբ՝ դադարեցման արդյունքում տարեկան շուրջ 9.6-11.7 մլրդ դրամ կազատվի եւ կուղղվի պետական բյուջեի ընդհանուր ֆինանսավորմանը։ Այսինքն՝ չեն էլ թաքցնում, որ փողի խնդիր ունեն եւ որոշել են դա լուծել այս փաթեթները վերացնելու հաշվին:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2027 թվականին նախատեսվող պետական ծառայության վարձատրության բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ կլինի շուրջ 30 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում։ Դա մոտ երեք անգամ գերազանցում է սոցիալական փաթեթի տարեկան ֆինանսավորման չափը։ Սա էլ նշանակում է, որ պետական որոշ ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու համար են բոլոր մյուսներին զրկում սոցիալական փաթեթից:

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ ամիսներ առաջ էր խոսվում այդ նախագծի մասին, հիմա այն դրել են քննարկման, շուտով կհաստատեն եւ 2027 թվականի հունվարից կդադարեցնեն. «Քանի որ գործում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, 200 հազար դրամ աշխատավարձ ստացող պետական աշխատողները դարձան համապարփակ ապահովագրություն ունեցող քաղաքացիներ: Ինչ են անում հիմա․ ասում են, որ սոցփաթեթն այլեւս չպետք է գործի: Բայց մենք գիտենք, որ սոցփաթեթը ոչ միայն առողջապահական երաշխիք է տալիս, նաեւ այլ արտոնություններ է տալիս, օրինակ՝ գումար հանգստի համար, որը քաղաքացիները կարողանում էին օգտագործել այլ նպատակներով: Եթե չեմ սխալվում՝ կրթության վճարներ անելու համար ունեն ապահովագրություն եւ այս նախագծով այդ ամենը դադարեցնում են: Հիմնավորում են, որ մենք ձեզ այնքան պարգեւավճարներ ենք տալիս… ուսուցիչներին ասում են, որ մենք ձեր աշխատավարձը բարձրացրել ենք, բայց մոնիտորինգ չեն անում, թե քանիսինն են բարձրացրել, կամ` քաղծառայության աշխատակիցներին ասում են` ձեզ պարգեւավճար ենք տվել, այլեւս դուք այդ 72 հազար դրամի կարիքը չունեք: Այդպես էլ հիմնավորում են, որ այս տարիներին ներդրվել են աշխատողների խրախուսման այլ մեխանիզմներ։ Մասնավորապես՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման, ուժային կառույցներում ատեստավորման արդյունքներով հավելավճարների տրամադրման, պետական ծառայողների բազային աշխատավարձի բարձրացման եւ աշխատանքի կատարողականի հիման վրա խրախուսման համակարգեր: Նաեւ ասում են, որ սոցիալական փաթեթի ֆինանսավորման դադարեցմամբ ազատվող միջոցները հնարավոր կլինի ավելի արդյունավետ բաշխել եւ ուղղել մարդկային կապիտալի զարգացմանն ու տնտեսական աճին միտված պետական ծրագրերին։ Ավելի անկեղծ կլիներ, որ գրեին՝ այդ գումարները, որ պահում ենք, կգան եւ կդառնան մեզ պարգեւավճարներ»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը ուր է գնալու

«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը ուր է գնալու Thu, 12 Nov 2026 12:07:13…

8 րոպե ago

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական նախագիծը Thu, 12 Nov 2026…

13 րոպե ago

Թրամփը «ձեռքերը լվանու՞մ է» Նեթանյահուից․ նոր զարգացումներ

Թրամփը «ձեռքերը լվանու՞մ է» Նեթանյահուից․ նոր զարգացումներ Thu, 12 Nov 2026 12:00:57 +0400 ԱՄՆ նախագահ…

14 րոպե ago

#Ուղիղ․ Վալոդյա Գրիգորյանի գործով կարևոր հարցաքննություններ են

#Ուղիղ․ Վալոդյա Գրիգորյանի գործով կարևոր հարցաքննություններ են Thu, 12 Nov 2026 11:58:58 +0400 Latest news…

16 րոպե ago

Նոր փոփոխություն

Նոր փոփոխություն Thu, 12 Nov 2026 11:58:10 +0400 Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել ևս…

17 րոպե ago

«Հրապարակ». Բաքվում պահվող քաղաքական պատանդների համար ՄԻՊ այցելությունը մեծ հոգեբանական աջակցություն կլինի

«Հրապարակ». Բաքվում պահվող քաղաքական պատանդների համար ՄԻՊ այցելությունը մեծ հոգեբանական աջակցություն կլինի Thu, 12 Nov…

29 րոպե ago