Ուկրաինան զանգվածային ԱԹՍ հարվածներ է հասցրել Լենինգրադի մարզին
Wed, 11 Nov 2026 14:00:56 +0400
Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին նախորդ գիշեր ուկրաինական ուժերը զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակում են իրականացրել Ռուսաստանի Լենինգրադի մարզի ուղղությամբ՝ թիրախավորելով Ուստ-Լուգայի նավահանգիստը։
Հաղորդվում է, որ Լենինգրադի մարզում և Սանկտ Պետերբուրգում ինտերնետային ծառայությունների աշխատանքում խափանումներ են եղել։ Պուլկովոյի օդանավակայանը չեղարկել և հետաձգել է մի շարք չվերթներ։
Նշվում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են շուրջ 150 անօդաչու թռչող սարք։ Սա, ըստ հաղորդման, տարվա սկզբից գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Հարձակման հետևանքով երեք մարդ վիրավորվել է։
Բացի այդ, Սմոլենսկի մարզի Յարցևո քաղաքում բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել։
Ներկայացված տեղեկությունները պաշտոնական և անկախ աղբյուրներով լրացուցիչ հաստատման կարիք ունեն։