Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Wed, 11 Nov 2026 15:47:23 +0400


Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով։
Սեփական վճարային պրոցեսինգի համակարգի գործարկմամբ պայմանավորված, սույն թվականի նոյեմբերի 17-ից 18-ը բանկում իրականացվելու են պլանային տեխնիկական աշխատանքներ, որոնց ընթացքում սահմանափակվելու է բանկի կողմից թողարկված վճարային քարտերի հասանելիությունը։

Տեխնիկական աշխատանքների ընթացքում ֆինանսական անհարմարություններից խուսափելու համար բանկն առաջարկում է նախապես կատարել հետևյալ քայլերից որևէ մեկը.

Նախապես՝ մինչև նոյեմբերի 17-ը, Երևանի ժամանակով 21:00-ն, կանխիկացնել առաջիկա օրերին անհրաժեշտ չափով գումար, հատկապես եթե գտնվում եք արտասահմանում կամ պատրաստվում եք մեկնել նշված ժամանակահատվածում։

Փոխանցել անհրաժեշտ գումարը բանկային ընթացիկ հաշվին, որը հետագայում կարող եք կանխիկացնել կոդով՝ acba digital-ի «Կոդով կանխիկացում» հնարավորությամբ կամ բանկի մասնաճյուղերում։

Վճարել QR-ով. Հայաստանի տարածքում Ակբա բանկի ընթացիկ հաշվից կարող եք վճարումներ կատարել նաև acba digital հավելվածի QR վճարման գործիքով՝ ArCa QR և Idram QR սպասարկող բոլոր վաճառակետերում։

Ժամանակավոր սահմանափակումներ

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 09:00-ն, քարտերով գործարքներն ու acba digital-ում քարտային ծառայությունները ժամանակավորապես անհասանելի կլինեն։

Նոյեմբերի 15–18. ժամանակավորապես չեն գործի նոր քարտերի պատվիրման, փոխարինման և վերաթողարկման ծառայությունները։

Նոյեմբերի 17. acba digital-ով և բանկի տերմինալներով վարկերի մարում հնարավոր կլինի կատարել մինչև 20:00-ն։

Նոյեմբերի 17. «Հոմպլեքս» մասնաճյուղը կգործի մինչև 19:30-ը։

Նոյեմբերի 18. ժամը 09:00-ից 16:00-ն անհասանելի կլինեն Apple Pay/Google Pay թվային քարտերով և արտասահմանում կատարվող գործարքները: Այս ժամանակահատվածում Հայաստանում գործարքները հնարավոր է իրականացնել ֆիզիկական քարտերով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին դատապարտվեցին. պատիժը չի կիրառվի

Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին դատապարտվեցին. պատիժը չի կիրառվի Thu, 12 Nov 2026 17:09:31 +0400 Արմավիրի…

9 րոպե ago

Ադրբեջանում հայտնի գեներալի դուստր է ձերբակալվել․ սկանդալ է

Ադրբեջանում հայտնի գեներալի դուստր է ձերբակալվել․ սկանդալ է Thu, 12 Nov 2026 17:00:33 +0400 Ադրբեջանում…

18 րոպե ago

Չէինք կարող պատկերացնել, որ Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն հանկարծամահ կլինի և չեն գա

Չէինք կարող պատկերացնել, որ Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն հանկարծամահ կլինի և չեն գա Thu, 12…

35 րոպե ago

Անտարբեր են կանանց նկատմամբ․ Դուրովը Մակրոնի՞ն է ակնարկում

Անտարբեր են կանանց նկատմամբ․ Դուրովը Մակրոնի՞ն է ակնարկում Thu, 12 Nov 2026 16:30:56 +0400 Telegram-ի…

48 րոպե ago

Ախտոյանից չե՞ք լսել «Արա, Վալոդի գլուխն ուտելու եմ» արտահայտությունը

Ախտոյանից չե՞ք լսել «Արա, Վալոդի գլուխն ուտելու եմ» արտահայտությունը Thu, 12 Nov 2026 16:21:55 +0400…

57 րոպե ago

Թուրքիան նշել է Հայաստանի հետ սահմանի բացման գլխավոր նախապայմանը

Թուրքիան նշել է Հայաստանի հետ սահմանի բացման գլխավոր նախապայմանը Thu, 12 Nov 2026 16:15:31 +0400…

1 ժամ ago