Իրանն այլեւս չի կարողանա նավթ արտահանել․ կարծում է Մարկո Ռուբիոն
Wed, 11 Nov 2026 19:30:06 +0400
ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ առաջիկայում Իրանն այլեւս չի կարողանա նավթ արտահանել եւ ամբողջապես կզրկվի նավթի վաճառքից ստացվող եկամուտներից։ Այն նավթի քանակությունը, որը իրանական կողմը հույս ուներ վաճառել, քանի որ եղել են բեռնատար լցանավերի վրա, արդեն սպառվել է։ Այս մասին ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է Փարիզում «Մեծ Յոթնյակի» ԱԳ նախարարների հանդիպումից հետո ունեցած ասուլիսի ընթացքում։ Ռուբիոն շեշտել է, որ դա կլինի առաջին անգամը, երբ Թեհրանը կբախվի մի իրավիճակի հետ, երբ այլեւս չի կարողնա նավթ վաճառել Համաշխարհային շուկայում։ Նա նաեւ ասել է, որ ամերիկյան ճնշումները զգալիորեն հարվածում են իրանական տնտեսությանը։