Ստեփան Ասատրյանը դեռ ոստիկանների պաշտպանության տակ է

Ստեփան Ասատրյանը դեռ ոստիկանների պաշտպանության տակ է

Thu, 12 Nov 2026 22:15:27 +0400


Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան) եւ Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ Տեր Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն` Արմավիրի մարզի առաջին ատյանի դատավորներ Սիմա Աբովյանը եւ Հովհաննես Մելքոնյանը նախորդ ամիս կարճեցին այդ վարույթները և վերացրին նրանց պաշտոնավարումն ապահովելու համար կիրառված հայցի ապահովման միջոցները՝ մեծ ցնծություն պատճառելով Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներին։

Որոշման մեջ նշված է. «Թիվ ԱՐԴ/0138/02/26 քաղաքացիական գործի վարույթն՝ ըստ հայցի Ստեփան Արտակի Ասատրյանի ընդդեմ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության՝ Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովվի պաշտոնից կարգալույծ հռչակելու Գարեգին Բ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի 21.10.2025թ. թիվ 1042 հայրապետական տնօրինությունն անվավեր ճանաչելու, որպես հետևանք հայցվորին Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովիվ Տ.Արամ քահանա Ասատրյանի պաշտոնում վերականգնելու պահանջի մասին, կարճել՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով։
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.02.2026 թվականի թիվ ԱՐԴ/0138/02/26 որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը՝ «Պարտավորեցնել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Արտակի Ասատրյանի (Տ.Արամ քահանա Ասատրյանի) պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովվի պաշտոնում, մինչև սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը» վերացնել»:

Արամայիս Թախմազյանի հայցի հետ կապված եւս դատարանը որոշել է. «Քաղաքացիական գործի վարույթը կարճել՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով։Որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.02.2026 թվականի որոշմամբ ձեռնարկված հայցի ապահովման միջոցը»։ Որոշման մեջ նաև նշվում է. «Դատարանն արձանագրում է նաև, որ հոգևորականին կարգալույծ անելը կարգավորվում է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոններով, իսկ գործող օրենսդրությունը չի կարգավորում հոգևորականին կարգալույծ անելու հարաբերությունները։Հետևաբար, Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա չեն հայցվորի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար պարտադիր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով կամ կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված պարտադիր պայմանները։ Հետևաբար, սույն քաղաքացիական գործով վեճը ենթակա չէ դատարանում քաղաքացիական դատավարության կարգով քննության»։

Արագածոտնի թեմի առաջնորդարանից «Հրապարակի» հետ զրույցում ասացին, որ Ստեփան Ասատրյանը շարունակում է ոստիկանների հսկողությամբ մնալ եկեղեցու ներսում, և հանրությանը ներկայանալ, որպես գործող քահանա: Թեմի առաջնորդարանից նշեցին, որ Ասատրյանը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը: Նա հավանաբար հույս ունի, որ այս անգամ դատարանն իր օգտին վճիռ կկայացնի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դժգոհել է ինտերնետի արագությունից

Դժգոհել է ինտերնետի արագությունից Sun, 15 Nov 2026 23:45:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

2 ժամ ago

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ Sun, 15 Nov 2026 23:30:29 +0400 Բրազիլիայի…

2 ժամ ago

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր Sun, 15 Nov 2026…

2 ժամ ago

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան Sun, 15 Nov 2026 23:13:10 +0400 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի…

2 ժամ ago

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին Sun, 15 Nov 2026 23:10:12 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության…

2 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել Sun, 15 Nov 2026 23:04:40 +0400 Վրաստանում…

2 ժամ ago