Ֆասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն

Ֆասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն

Fri, 13 Nov 2026 14:23:27 +0400


Ֆասթ Բանկն ուղղակի թղթակցային հարաբերություններ է հաստատել ամերիկյան Քոլումն Ն.Ա. բանկի հետ։ Նոր համագործակցության շնորհիվ Ֆասթ Բանկի հաճախորդների ԱՄՆ դոլարով փոխանցումները կդառնան ավելի արագ և սահուն դեպի ԱՄՆ և բազմաթիվ այլ երկրներ։

Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնեսի կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյանը կարևորել է միջազգային գործընկերային ցանցի ընդլայնումը․ «Քոլումնը ԱՄՆ ազգային լիցենզիա ունեցող բանկ է, որն անմիջականորեն միացված է Դաշնային պահուստային համակարգին։ Արդյունքում մեր վճարումներն այժմ անցնում են զգալիորեն ավելի կարճ ճանապարհով՝ առանց միջնորդ բանկերի երկար շղթայի։ Այս համագործակցությամբ մենք փոխշահավետ միջավայր և զարգացման լայն հնարավորություններ ենք ստեղծում՝ առաջին հերթին մեր հաճախորդների համար, որոնք մի քանի հպումով կարող են փոխանցումներ կատարել և ստանալ ԱՄՆ դոլարով», – ասել է նա։

Ֆասթ Բանկի հավելվածում միջազգային փոխանցումն արդեն հասանելի է․ անհրաժեշտ է մուտք գործել «Փոխանցումներ» բաժին, ընտրել «Միջազգային փոխանցում» և մուտքագրել անհրաժեշտ վավերապայմանները։

Ֆասթ Բանկն ուշադրության կենտրոնում է պահում հաճախորդների հարմարավետությունն ու մշակում նոր գործիքներ՝ միջազգային ֆինանսական ծառայություններից պարզ և արագ օգտվելու համար։

Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի ֆուտբոլիստն ամուսնալուծվել է

Հայտնի ֆուտբոլիստն ամուսնալուծվել է Sun, 15 Nov 2026 16:00:05 +0400 Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Դանի Ալվեստը,…

16 րոպե ago

Ջեյմս Բոնդի նոր դերակատարը հայտնի է

Ջեյմս Բոնդի նոր դերակատարը հայտնի է Sun, 15 Nov 2026 15:45:58 +0400 Amazon MGM ստուդիան…

30 րոպե ago

Բանկերը չեն կատարում «Մանչեսթեր Սիթիի» հետ կապված գործարքները

Բանկերը չեն կատարում «Մանչեսթեր Սիթիի» հետ կապված գործարքները Sun, 15 Nov 2026 15:30:16 +0400 Բանկերը…

46 րոպե ago

Կոչ է արել պաշտպանել կինոգործիչներին՝ արհեստական բանականության ստեղծած ռիսկերից

Կոչ է արել պաշտպանել կինոգործիչներին՝ արհեստական բանականության ստեղծած ռիսկերից Sun, 15 Nov 2026 15:15:23 +0400…

1 ժամ ago

Ուրանի հարստացման հարցը չեն քննարկում

Ուրանի հարստացման հարցը չեն քննարկում Sun, 15 Nov 2026 15:00:03 +0400 Իրանն ու Միացյալ Նահանգները…

1 ժամ ago

Դեմ ենք ալիևյան սահմանադրությանը․ ԱԺ պատգամավորները իրազեկման ակցիա են իրականացրել Երևանում

Դեմ ենք ալիևյան սահմանադրությանը․ ԱԺ պատգամավորները իրազեկման ակցիա են իրականացրել Երևանում Sun, 15 Nov 2026…

1 ժամ ago