Շմոլ գազ, այրվածքներ և անպատասխան հարցեր․ ինչո՞ւ են կասկածի տակ դրվում փորձագիտական եզրակացությունները

Շմոլ գազ, այրվածքներ և անպատասխան հարցեր․ ինչո՞ւ են կասկածի տակ դրվում փորձագիտական եզրակացությունները

Fri, 13 Nov 2026 17:15:13 +0400


Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները նոր հարցեր են առաջացրել տուժող կողմի մոտ։ Փաստաբան Նորիկ Նորիկյանը պնդում է, որ փորձագիտական եզրակացությունները բավարար հստակություն չեն պարունակում, իսկ դրանցում առկա որոշ ձևակերպումներ լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում տուժողների ներկայացուցիչը միջնորդել է դատարան հրավիրել և հարցաքննել գործով փորձագետներին։ Խոսքը 15 դատաբժշկական փորձաքննությունների մասին է, որոնց եզրակացություններում, ըստ փաստաբանի, որպես զինծառայողների մահվան պատճառ նշվել են շմոլ գազով թունավորումն ու այրվածքային շոկը։

Փորձագիտական եզրակացություններում արձանագրվել է, որ զոհված զինծառայողները ջերմային այրվածքներ են ստացել կենդանության օրոք՝ բարձր ջերմաստիճանի և բոցի ազդեցության հետևանքով։ Նշվել է նաև, որ այրվածքներն ու շմոլ գազով թունավորումն առաջացրել են առողջությանը ծանր վնաս, ինչն էլ հանգեցրել է մահվան։ Բացի այդ, հետազոտությունների արդյունքում զինծառայողների արյան մեջ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։

Սակայն տուժող կողմը համարում է, որ այս եզրակացությունները չեն պատասխանում մի շարք առանցքային հարցերի։ Մասնավորապես՝ անհասկանալի է մնում, թե ինչ պայմաններում է առաջացել շմոլ գազը, ինչպես է այն ներթափանցել ննջասենյակ և ինչու նույն տարածքում գտնված ողջ մնացած զինծառայողները չեն ենթարկվել նման թունավորման։

Նորիկյանը նաև հարց է բարձրացրել պաշտոնական վարկածի վերաբերյալ, ըստ որի՝ հրդեհը բռնկվել է բենզինի օգտագործման հետևանքով առաջացած բոցի պատճառով։ Փաստաբանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է պարզել, թե երբ և ինչ պայմաններում է առաջացել շմոլ գազը, ինչ միջոցների կիրառման հետևանքով և ինչ իրավիճակ է եղել կացարանում մինչև հրդեհի բռնկումը։

Մյուս կարևոր հարցը վերաբերում է զոհված զինծառայողների դիրքին և վարքագծին։ Եթե, ըստ փորձաքննությունների, նրանք կենդանության օրոք ստացել են ջերմային այրվածքներ, ապա տուժող կողմը ցանկանում է հասկանալ, թե ինչու չեն ձեռնարկել հնարավոր միջոցներ՝ վտանգավոր տարածքից դուրս գալու համար, և ինչու են հայտնաբերվել մահճակալների վրա։

Նորիկյանի ներկայացրած միջնորդության հիմքում հենց այս հարցերն են եղել։ Դատարանը բավարարել է փորձագետներին նիստին հրավիրելու և հարցաքննելու պահանջը։

Այսպիսով, առաջիկա դատական նիստերից մեկում փորձագետները պետք է պատասխանեն այն հարցերին, որոնք, տուժող կողմի գնահատմամբ, առայժմ անպատասխան են մնացել դատաբժշկական եզրակացություններում։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով

«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով Fri, 13…

8 րոպե ago

Ադրբեջանում ծաղրում են Փաշինյանին

Ադրբեջանում ծաղրում են Փաշինյանին Fri, 13 Nov 2026 17:47:41 +0400 Ադրբեջանցի բլոգեր Քյամրան Ռազմավարը նմանակել…

10 րոպե ago

«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի

«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի Fri, 13 Nov 2026 17:42:20 +0400…

15 րոպե ago

Մեզ տվեք ամբողջ Դոնբասը, իսկ մենք․․․ Ի՞նչ պահանջներ ունի Մոսկվան բանակցություններում

Մեզ տվեք ամբողջ Դոնբասը, իսկ մենք․․․ Ի՞նչ պահանջներ ունի Մոսկվան բանակցություններում Fri, 13 Nov 2026…

27 րոպե ago

Նուրմագոմեդովը Դվալիշվիլիի հետ միջադեպի համար դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման

Նուրմագոմեդովը Դվալիշվիլիի հետ միջադեպի համար դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման Fri, 13 Nov 2026 17:19:08…

38 րոպե ago

Ճաղավանդակները, ելքերը, վառարանը․ ի՞նչ նոր հանգամանքներ են փորձում պարզել Ազատ գյուղի գործով

Ճաղավանդակները, ելքերը, վառարանը․ ի՞նչ նոր հանգամանքներ են փորձում պարզել Ազատ գյուղի գործով Fri, 13 Nov…

46 րոպե ago