«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
Fri, 13 Nov 2026 17:49:24 +0400
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի ձայնի իրավունքի վերականգնումը հնարավոր է, եթե երկիրը վերսկսի կազմակերպության աշխատանքներին մասնակցությունը։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
«Դրա համար Հայաստանը պետք է մասնակցի ՀԱՊԿ-ի ընթացիկ աշխատանքներին՝ ներկա գտնվի նիստերին, խորհրդակցություններին և ֆորումներին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի ամենամյա խորհրդարանական ֆորումներին, որոնք անցկացվում են տարեկան երկու-երեք անգամ։ Այլ կերպ ասած՝ պետք է ցույց տա, որ ակտիվ մասնակից է»,- ասել է Ջաբարովը՝ aif.ru-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ Հայաստանը պետք է մասնակցի ՀԱՊԿ երկրների համատեղ զորավարժություններին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի հիման վրա կասեցնել քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու Հայաստանի իրավունքը, ինչպես նաև զրկել նրան կազմակերպությունում ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։