Արամ Վարդևանյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին․ ինչ են քննարկել
Sat, 14 Nov 2026 10:19:35 +0400
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
Հանդիպմանը մասնակցել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։
ԱԺ փոխնախագահը մտահոգություն է հայտնել, իր խոսքով, երկրում իրավունքի գերակայության, ժողովրդավարության հետընթացի ու քաղաքական հետապնդումների վերաբերյալ, անդրադարձել իրավունքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին առկա լրջագույն մարտահրավերներին։
Իր խոսքում նա անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկներում, իր գնահատմամբ, առկա խնդիրներին՝ մասնավորապես պահման պայմաններին, ինչպես նաև վերջին շրջանում արձանագրված դեպքերին: