Լեպսը լուրջ կորուստ ունի

Լեպսը լուրջ կորուստ ունի

Sat, 14 Nov 2026 14:30:42 +0400


Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի դատարանները բավարարել են աշնանը «Լոֆթ Գրուպ» ռեստորանային ընկերության դեմ ներկայացված վեց հայցերից երկուսը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դատական նյութերին։ «Լոֆթ Գրուպ» ընկերության 80%-ը պատկանում է երգիչ Գրիգորի Լեպսին։

Դատարանի որոշման համաձայն՝ ընկերությունը պետք է գրեթե 123 հազար ռուբլի վճարի Մերձմոսկովյան շրջանում գրանցված «Ռիթեյլ Լոգիստիկ» ՍՊԸ-ին, որը զբաղվում է խմիչքների մեծածախ առևտրով, և մոտ 262 հազար ռուբլի՝ սննդամթերքի մեծածախ մատակարարումներում մասնագիտացած անհատ ձեռնարկատեր Դմիտրի Կլիմովիցկուն։

Ավելի քան 600 հազար ռուբլի ընդհանուր գումարի ևս երեք հայց գտնվում է քննության փուլում։ 2648 ռուբլու բռնագանձման պահանջով վեցերորդ հայցադիմումը դեռ վարույթ չի ընդունվել։
«ԲԻՐ-Անալիտիկ» ծառայության տվյալներով՝ 2025 թվականի արդյունքներով «Լոֆթ Գրուպ» ընկերության զուտ վնասը կազմել է գրեթե 234 միլիոն ռուբլի, հայտնում է Սպուտնիկ-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

15 քաղաքացի ոտքի է հելել, նրանք պահանջներ ունեն

15 քաղաքացի ոտքի է հելել, նրանք պահանջներ ունեն Mon, 16 Nov 2026 16:15:24 +0400 Latest…

11 րոպե ago

Ինչ պատասխան են տվել «Նոյի» ազատված աշխատողներին

Ինչ պատասխան են տվել «Նոյի» ազատված աշխատողներին Mon, 16 Nov 2026 16:12:33 +0400 Latest news…

14 րոպե ago

Երբ Ծառուկյանն էր «Նոյի» սեփականատերը, այսպիսի խնդիրներ չկային. բողոքի ակցիա

Երբ Ծառուկյանն էր «Նոյի» սեփականատերը, այսպիսի խնդիրներ չկային. բողոքի ակցիա Mon, 16 Nov 2026 16:06:18…

20 րոպե ago

Ռոբերտ Քոչարյանին որպես սիմվոլ պետք է փայփայել

Ռոբերտ Քոչարյանին որպես սիմվոլ պետք է փայփայել Mon, 16 Nov 2026 15:23:47 +0400 Latest news…

1 ժամ ago

Գլուխները պատին են տալիս, թե հրաժարվում են Անկախության հռչակագրից․ Ղարաբաղ կոմիտեի անդամ

Գլուխները պատին են տալիս, թե հրաժարվում են Անկախության հռչակագրից․ Ղարաբաղ կոմիտեի անդամ Mon, 16 Nov…

1 ժամ ago

Այ փսլնքոտներ, ո՞ւր էիք, երբ մենք ժողովրդավարության կղզի էինք

Այ փսլնքոտներ, ո՞ւր էիք, երբ մենք ժողովրդավարության կղզի էինք Mon, 16 Nov 2026 14:47:35 +0400…

2 ժամ ago