Փարիզում ցուցարարներին ցրելու համար օգտագորվծել են լուսաձայնային նռնակներ
Sun, 15 Nov 2026 12:37:49 +0400
Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար օգտագործել է լուսաձայնային նռնակներ։
Երթի որոշ մասնակիցներ կոտրել են մի քանի գովազդային վահանակ և հասարակական տրանսպորտի կանգառ։ Երթի ավարտին դիմակավորված անձանց մի խումբ սկսել է քարեր և շշեր նետել ոստիկանների վրա։ Ի պատասխան՝ ոստիկանությունը օգտագործել է նռնակներ։