Իրանից մտահոգիչ լուրեր են ստացվում․ պատերազմ է

Իրանից մտահոգիչ լուրեր են ստացվում․ պատերազմ է

Sun, 15 Nov 2026 14:00:05 +0400


Բահրեյնի ՀՕՊ-ը Իրանի հարձակման ժամանակ մի քանի օդային թիրախներ է որսացել, հաղորդել է Թագավորության Պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարությունը։

Զինվորական հրամանատարությունը հայտարարության մեջ նշել է, որ ՀՕՊ համակարգերը «հետ են մղել Իրանի մի քանի դավաճանական օդային հարձակումներ», որսացել և ոչնչացրել են օդային թիրախները, նախքան դրանք կհասցնեին հարվածել։

Նոյեմբերի 15-ի առավոտյան Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունը երկու անգամ զգուշացրել է բնակիչներին հնարավոր սպառնալիքի մասին և կոչ է արել նրանց ապաստան գտնել անվտանգ վայրերում։

Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) ուժերը վեց անօդաչու թռչող սարք են օգտագործել Բահրեյնի Ալ-Ռիֆա ուղղաթիռային բազայում գտնվող ամերիկյան ռադարային կայանի վրա հարձակվելու համար։

«ԱՄՆ բանակի բացահայտ ագրեսիային վճռական և ջախջախիչ պատասխանի երկրորդ փուլում Բահրեյնի Ալ-Ռիֆա ուղղաթիռային բազայում գտնվող ԱՄՆ պաշտպանական ռադարային կայանը հարձակման է ենթարկվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի վեց անօդաչու թռչող սարքերի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։

Իրանական կողմի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը ճշգրիտ հարվածել են իրենց նախատեսված թիրախներին, և պայթյունների ձայներ են լսվել Բահրեյնի տարբեր շրջաններում։

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է ԱՄՆ գործողության ձախողման մասին, որը իրականացվել էր Հորմուզի նեղուցով նավթի փոխադրումների ուղեկցման պատրվակով։

Իրանական զինվորականները ընդգծել են, որ Հորմուզի նեղուցը մնում է փակ, և ԱՄՆ ցանկացած ռազմական միջամտություն կարժանանա ավելի կոշտ պատասխանի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գլուխները պատին են տալիս, թե հրաժարվում են Անկախության հռչակագրից․ Ղարաբաղ կոմիտեի անդամ

Գլուխները պատին են տալիս, թե հրաժարվում են Անկախության հռչակագրից․ Ղարաբաղ կոմիտեի անդամ Mon, 16 Nov…

9 րոպե ago

Այ փսլնքոտներ, ո՞ւր էիք, երբ մենք ժողովրդավարության կղզի էինք

Այ փսլնքոտներ, ո՞ւր էիք, երբ մենք ժողովրդավարության կղզի էինք Mon, 16 Nov 2026 14:47:35 +0400…

36 րոպե ago

Ինչու՞ է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը․․․

Ինչու՞ է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը․․․ Mon, 16 Nov 2026 14:45:57…

38 րոպե ago

Ադրբեջանցի զինվորին բամբակի մեջ էին պահում, իսկ Արսեն Գևորգյանին` անմարդկային պայմաններում

Ադրբեջանցի զինվորին բամբակի մեջ էին պահում, իսկ Արսեն Գևորգյանին` անմարդկային պայմաններում Mon, 16 Nov 2026…

39 րոպե ago

Եթերից մի հատված դուրս է մնացել. Բորիս Մուրազին` Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին

Եթերից մի հատված դուրս է մնացել. Բորիս Մուրազին` Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին Mon, 16 Nov…

56 րոպե ago

Ո՞նց եք պատկերացնում, որ այս իշխանության արդարադատության նախարարը ասեր՝ մենք մեղավոր ենք

Ո՞նց եք պատկերացնում, որ այս իշխանության արդարադատության նախարարը ասեր՝ մենք մեղավոր ենք Mon, 16 Nov…

59 րոպե ago