Նսեմացվածը Հանրային հեռուստատեսությունն է

Նսեմացվածը Հանրային հեռուստատեսությունն է

Mon, 16 Nov 2026 10:15:29 +0400


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրայինի եթերում տեղի ունեցած այսպես կոչված քննարկումը Ազգային ժողովի ծեծկռտուքի մինի տարբերակն էր, նույն սցենարով ու նմանությամբ։ Նսեմացնել ու դաս տալ ընդդիմադիր հայացքներ ունեցող Բորիս Մուրազիին։ Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին և նա իր նպատակին հասավ։ Բորիսն էլ դուրս եկավ հավասարակշռությունից, չնայած մինչ այդ բազմիցս կոռեկտության կոչեր էր անում։ Էլի ԱԺ-ի ծեծկռտուքի նմանությամբ ԱԱԾ աշխատակիցն էլ ուշացած եկավ տաղավար։ Մեկ տարբերություն, այնուամենայնիվ կար ԱԺ-ի և Հ1-ի եթերի միջև։ ԱԺ-ում ծեծկռտուքը տեղի էր ունենում ուղիղ եթերում, իսկ այստեղ հրապարակվել է տեսագրությունը։ Ինչու ցուցադրեցիք ու տարածեցիք բռնությունը, որն էր սրա նպատակը, եթե ոչ այն ինչի մասին ես գրել եմ վերևում։ Չեմ կարծում, թե հաջողեցիք։ Նսեմացվածը հանրային հեռուստատեսությունն է»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Շարասյան մեջ եղել է բժիշկ, բայց չեն կանգնել ու օգնություն չեն ցուցաբերել»

«Շարասյան մեջ եղել է բժիշկ, բայց չեն կանգնել ու օգնություն չեն ցուցաբերել» Tue, 17 Nov…

3 րոպե ago

Ի՞նչ են մտադիր քննարկել

Ի՞նչ են մտադիր քննարկել Tue, 17 Nov 2026 12:30:33 +0400 Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր…

3 րոպե ago

Էդ Մալիշևը տենց վտանգավոր մա՞րդ ա. Դատավորը` Չալաբյանին

Էդ Մալիշևը տենց վտանգավոր մա՞րդ ա. Դատավորը` Չալաբյանին Tue, 17 Nov 2026 12:27:00 +0400 Latest…

7 րոպե ago

Իմ նկատմամբ գործ է հարուցվել կոռուպցիան բացահայտելու համար

Իմ նկատմամբ գործ է հարուցվել կոռուպցիան բացահայտելու համար Tue, 17 Nov 2026 12:25:19 +0400 ԱԺ…

8 րոպե ago

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել Tue, 17 Nov 2026 12:23:59 +0400 Մոնղոլական պետության ղեկավար Ուխնաագին…

10 րոպե ago

Թույլ չենք տալու դա անել

Թույլ չենք տալու դա անել Tue, 17 Nov 2026 12:20:56 +0400 Հայաստանի սահմանադրական փոփոխությունների շուրջ…

13 րոպե ago