Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Նսեմացվածը Հանրային հեռուստատեսությունն է

Նսեմացվածը Հանրային հեռուստատեսությունն է

Mon, 16 Nov 2026 10:15:29 +0400


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրայինի եթերում տեղի ունեցած այսպես կոչված քննարկումը Ազգային ժողովի ծեծկռտուքի մինի տարբերակն էր, նույն սցենարով ու նմանությամբ։ Նսեմացնել ու դաս տալ ընդդիմադիր հայացքներ ունեցող Բորիս Մուրազիին։ Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին և նա իր նպատակին հասավ։ Բորիսն էլ դուրս եկավ հավասարակշռությունից, չնայած մինչ այդ բազմիցս կոռեկտության կոչեր էր անում։ Էլի ԱԺ-ի ծեծկռտուքի նմանությամբ ԱԱԾ աշխատակիցն էլ ուշացած եկավ տաղավար։ Մեկ տարբերություն, այնուամենայնիվ կար ԱԺ-ի և Հ1-ի եթերի միջև։ ԱԺ-ում ծեծկռտուքը տեղի էր ունենում ուղիղ եթերում, իսկ այստեղ հրապարակվել է տեսագրությունը։ Ինչու ցուցադրեցիք ու տարածեցիք բռնությունը, որն էր սրա նպատակը, եթե ոչ այն ինչի մասին ես գրել եմ վերևում։ Չեմ կարծում, թե հաջողեցիք։ Նսեմացվածը հանրային հեռուստատեսությունն է»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հ1-ի եթերով այսպիսի մեծ աջակցություն ու սատարում երբեք չեն ունեցել

Հ1-ի եթերով այսպիսի մեծ աջակցություն ու սատարում երբեք չեն ունեցել Fri, 03 Apr 2026 13:27:07 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով