Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին

Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին

Mon, 16 Nov 2026 11:00:21 +0400


Starshield արբանյակային կապի տերմինալների աշխատանքի արագության սահմանափակումները խոչընդոտում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերին ժամանակին որսալ ռուսական «Շահեդները»։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռուսական ուժերը «Շահեդներով» թիրախավորում են էլեկտրական ենթակայանները։ Այդ հարվածներից շատերը հասնում են իրենց նպատակին հենց այն պատճառով, որ ռազմաճակատի գծի երկայնքով և Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում շարունակում են գործել Starshield տերմինալների աշխատանքի արագության սահմանափակումները»,- հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ այդ սահմանափակումների հետևանքով ուկրաինական որսիչ անօդաչուները ժամում մոտ 161 կիլոմետր արագության հասնելիս կորցնում են կապը կառավարող օպերատորների հետ։ Դա թույլ չի տալիս արդյունավետորեն հետապնդել և խոցել ռուսական «Շահեդ» տեսակի ռեակտիվ անօդաչու թռչող սարքերը։

Զելենսկին հայտնել է, որ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում ռուսական զորքերն Ուկրաինայի դեմ կիրառել են ավելի քան 2300 հարվածային անօդաչու թռչող սարք, 1590 կառավարվող ավիառումբ և տարբեր տեսակի 15 հրթիռ։

Հարվածների թիրախում են հայտնվել Զապորոժիեի, Սումիի, Օդեսայի, Ժիտոմիրի և Կիրովոգրադի մարզերի էներգետիկ ենթակառուցվածքները։ Բացի այդ, ռուսական ուժերը հարձակվել են Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի, ինչպես նաև Զապորոժիեի երկաթուղային օբյեկտների վրա։ Գնդակոծությունների են ենթարկվել նաև Դոնեցկի և Կիևի մարզերը։ Հարձակումների հետևանքով տուժել է 16 մարդ։

Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ մինչև ձմեռային սեզոնի մեկնարկը հնարավոր կլինի վերացնել գործող սահմանափակումները։ Նա ընդգծել է, որ խնդրի լուծումից է կախված ինչպես բնակչության, այնպես էլ երկրի էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունը։

«Արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և Ուկրաինայի նախագահի գրասենյակի թիմերին հանձնարարվել է հնարավորինս սերտ համագործակցել ամերիկյան կողմի և Spacex ընկերության հետ», – նշել է Զելենսկին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Ընկերները՝ Վանո Սիրադեղյանի մասին՝ ծննդյան 80-ամյակի առիթով

«Հրապարակ». Ընկերները՝ Վանո Սիրադեղյանի մասին՝ ծննդյան 80-ամյակի առիթով Tue, 17 Nov 2026 12:45:59 +0400 Արամ…

12 րոպե ago

Ամոթ է ասել՝ ինչեր է ասել Ալիևը Փաշինյանի մասին

Ամոթ է ասել՝ ինչեր է ասել Ալիևը Փաշինյանի մասին Tue, 17 Nov 2026 12:38:40 +0400…

20 րոպե ago

Ինչի համար պիտի ձեզ հետ հանցակից լինենք

Ինչի համար պիտի ձեզ հետ հանցակից լինենք Tue, 17 Nov 2026 12:36:02 +0400 ԱԺ «Հայաստան»…

22 րոպե ago

Վաղը իշխանության չեք լինելու, դրա մասին մտածեք

Վաղը իշխանության չեք լինելու, դրա մասին մտածեք Tue, 17 Nov 2026 12:33:18 +0400 «Ուժեղ Հայաստան»…

25 րոպե ago

«Շարասյան մեջ եղել է բժիշկ, բայց չեն կանգնել ու օգնություն չեն ցուցաբերել»

«Շարասյան մեջ եղել է բժիշկ, բայց չեն կանգնել ու օգնություն չեն ցուցաբերել» Tue, 17 Nov…

28 րոպե ago

Ի՞նչ են մտադիր քննարկել

Ի՞նչ են մտադիր քննարկել Tue, 17 Nov 2026 12:30:33 +0400 Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր…

28 րոպե ago