Ինչպես է Սերգեյ Լավրովը «պատժել» Բորիս Ջոնսոնին

Ինչպես է Սերգեյ Լավրովը «պատժել» Բորիս Ջոնսոնին

Mon, 16 Nov 2026 19:00:54 +0400


Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը գանգատվել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2017 թվականին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ «պատժել» է իրեն։ Բրիտանական նախկին վարչապետը ասել է, որ ինքը հույս է ունեցել, որ կկարողանա հասնել Լոնդոն-Մոսկվա հարաբերությունների լիցքաթափման եւ նպատակ է ունեցել հանդիպել ՌԴ նախագահ Վ․ Պուտինի հետ։ Սակայն վերջինս հրաժարվել է հանդիպումից։

Դրա փոխարեն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իրեն նստեցրել է թեժ վառված բուխարու առաջ եւ ստիպել, որ մեծ քանակությամբ ռուսական թունդ օղի խմի։ Դա Ջոնսոնի խոսերով, նման է եղել Վիկտորիանական դարաշրջանի պատժի, որպիսիք կիրառել են մասնավոր դպրոցներում։ Ինչ վերաբերում է դիվանագիտական բանակցություններին, ապա դրանք որեւէ արդյունք չեն տվել։ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հերքել է Ջոնսոնի պատմածը՝ հայտարարելով, որ Ջոնսոնն ինքն է նախընտրել ռուսական օղին՝ առաջարկված գինու փոխարեն եւ մի քանի անգամ խնդրել, որ թարմացնեն իր դատարկված բաժակը։ Զախարովան նաեւ հիշել է բրիտանացի մեկ այլ վարչապետ՝ Լիզ Թրասի գլխավորած պատվիրակության այցը Մոսկվա՝ նկատելով, որ անգլիական պատվիրակության կեցվածքը հիշեցրել է բրիտանական «փաբի» մթնոլորտ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյան թե Հաբիբ․ նայած ինչի համար՝ եթե գնում ես մի բան ստանալու՝ Հաբիբ, եթե տալու՝ Փաշինյան

Փաշինյան թե Հաբիբ․ նայած ինչի համար՝ եթե գնում ես մի բան ստանալու՝ Հաբիբ, եթե տալու՝…

4 րոպե ago

Ֆրանսիացի հարձակվողի համար գին են սահմանել

Ֆրանսիացի հարձակվողի համար գին են սահմանել Mon, 16 Nov 2026 20:00:45 +0400 Մյունխենի «Բավարիան» սահմանել…

4 րոպե ago

«Գյումրի» ԲԿ-ի նոր ղեկավարը Երևանից է․ ինչո՞ւ Արմեն Խաչատրյանը չնշանակվեց

«Գյումրի» ԲԿ-ի նոր ղեկավարը Երևանից է․ ինչո՞ւ Արմեն Խաչատրյանը չնշանակվեց Mon, 16 Nov 2026 19:45:47…

19 րոպե ago

Իշխանությունները վախենում էին Ստեփանավանում Արսեն Գևորգյանի հաղթանակից

Իշխանությունները վախենում էին Ստեփանավանում Արսեն Գևորգյանի հաղթանակից Mon, 16 Nov 2026 19:32:54 +0400 Latest news…

32 րոպե ago

Մարդակենտրոնի տակ եկան, դարձան մահակենտրոն

Մարդակենտրոնի տակ եկան, դարձան մահակենտրոն Mon, 16 Nov 2026 19:31:31 +0400 Latest news from Հրապարակ…

33 րոպե ago

Ձերբակալել են՝ լրտեսության կասկածանքով

Ձերբակալել են՝ լրտեսության կասկածանքով Mon, 16 Nov 2026 19:30:28 +0400 Իսրայելում ուժային մարմինները ձերբակալել են…

34 րոպե ago