Ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց կա․ ի՞նչ է սպասվում
Tue, 17 Nov 2026 11:00:48 +0400
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել է, որ այսօր ինքն ու Սթիվ Ուիտկոֆը բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ: Կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացը և խաղաղ գործընթացի հետագա քայլերը:
«Ուիտկոֆը և ես զրուցեցինք Յուրի Ուշակովի հետ, որպեսզի քննարկենք այն առաջընթացը, որին մենք հասել ենք և խաղաղ գործընթացի հաջորդ քայլերը», – գրելէՔուշները X սոցիալական ցանցում:
Նրա խոսքով, չնայած կողմերի միջև շարունակվող տարաձայնություններին, ոչ հրապարակային բանակցությունների ընթացքում ի հայտ են գալիս կառուցողական առաջարկներ, որոնք կարող են նպաստել խաղաղ գործընթացի առաջմղմանը:
Միևնույն ժամանակ, Քուշներն ընդգծել է, որ ցանկացած վերջնական պայմանավորվածություն պետք է համաձայնեցվի անմիջապես Մոսկվայի և Կիևի հետ:
Ամերիկյան բանագնացը նաև հայտնել է ուկրաինական կարգավորման շուրջ հաջորդ բազմակողմ հանդիպման օրակարգի նախապատրաստման մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ բանակցությունների կազմակերպման աշխատանքներն արդեն ընթանում են, իսկ բուն հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս: