Մահացել է Թամարա Խաչատրյանը
Tue, 17 Nov 2026 10:55:54 +0400
Մեծ ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի ասիստենտ, «Միքայելյան» համալսարանական կլինիկայի բժիշկ-թոքաբան Թամարա Արսենի Խաչատրյանը։
Չնայած երիտասարդ տարիքին Թամարա Խաչատրյանը հասցրել էր վայելել ուսանողների, կոլեգանների սերը և հարգանքը։
Ամբիոնականները նրան բնորոշում են որպես կենսուրախ, նպատակասլաց, կյանքը սիրող մարդ։
Ցավակցում ենք ընտանիքի անդամներին և հարազատներին։
Երևանի պետական բժշկական համալսարան