Ֆեյսբուքն ինձ էլ պատժեց

Ֆեյսբուքն ինձ էլ պատժեց

Wed, 18 Nov 2026 09:00:44 +0400


Երեկ «պատմական» օր էր` առաջին անգամ Ֆեյսբուքն իմ էջից ինչ-որ բան հեռացրեց: Իմ գրառումներից մեկի տակ մի ընթերցող մեկնաբանություն էր գրել, ես արձագանքել էի` իմ արձագանքն է ջնջել ՖԲ-ն: Շարունակ լսում էի, որ մեկի գրառումն են հեռացրել, մյուսի տեղադրած լուսանկարը, ու չէի հասկանում, թե մարդը հանրային հարթակում ինչ պետք է գրած լինի, որ ՖԲ ադմինիստրացիան հեռացնի: Հասկանում եմ, որ ատելության խոսքն ու հայհոյանքը չպետք է տեղ գտնեն սոցցանցերում, եւ անթույլատրելի ու քրեորեն պատժելի խոսույթ կիրթ, գրագետ, օրինապահ քաղաքացին չպետք է տարածի: Բայց այս անգամ ինքս հայտնվեցի «պատժվածի» կարգավիճակում: Գուցե, իսկապես, մի փոքր «համը հանել» էի, բայց չեմ կարծում, որ քոմենթս շատ անթույլատրելի բովանդակություն ուներ:

Բանն այն է, որ մի տիկին, չճանաչելով ինձ, փորձել էր իշխանությունների շահերը պաշտպանել ու գրել էր. «Մի մոռացեք՝ ինչպես էիք ապրում Քոչի ժամանակ եւ ինչպես եք ապրում հիմա։ Ձայնազուրկ ու անիրավունք։ Նիկոլը լեզու տվեց, սկսեցիք ավել-պակաս հաչել։ Ծախված, անարգանք ու լկտի եք» (ուղղագրական սխալներն ուղղել եմ):

Այս մեկնաբանությունը հունից հանել էր ինձ, եւ ես պատասխանել էի. «Դու առաջ էլ էիր անլեզուբերան հայվան, հիմա էլ… Մենք առաջ էլ էինք քննադատում նախկին իշխանություններին, հիմա էլ քննադատում ենք ներկաներին, դու առաջ էլ էիր քծնում իշխանություններին, հիմա էլ…»:

Պարզ է, որ կոպիտ է, եւ նման արձագանքը չի սազում կիրթ մարդուն, հասկանալի է, որ իմ քոմենթի հետ կապված՝ ՖԲ-ն բազմաթիվ «ռիփորթներ» է ստացել իշխանական ճամբարից, եւ հասել են նրան, որ մեկնաբանությունս հեռացվի: Մեծ ողբերգություն չէ: Բայց դժվար հասկացողներին բան բացատրելու համար պետք է կոշտ արտահայտվես ու իրերն իրենց անուններով կոչես:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայտնի է՝ ո՞վ է առաջադրել Ղազարյանի թեկնածությունը

Հայտնի է՝ ո՞վ է առաջադրել Ղազարյանի թեկնածությունը Fri, 20 Nov 2026 13:20:37 +0400 Գյումրիի «Շիրակ»…

2 րոպե ago

Չէ, Դուք կրքոտ հռետոր չեք

Չէ, Դուք կրքոտ հռետոր չեք Fri, 20 Nov 2026 13:17:15 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր…

6 րոպե ago

Ժողովուրդը Ձեզ դա անելու մանդատ չի տվել

Ժողովուրդը Ձեզ դա անելու մանդատ չի տվել Fri, 20 Nov 2026 13:15:34 +0400 Բյուջետային քննարկումների…

7 րոպե ago

«Հրապարակ». Ինձ առաջարկեցին հանդես գալ պետության պաշտպանի դերում

«Հրապարակ». Ինձ առաջարկեցին հանդես գալ պետության պաշտպանի դերում Fri, 20 Nov 2026 13:15:23 +0400 Մեր…

8 րոպե ago

Դուք և խաղաղությունն աղերսներ չունեք

Դուք և խաղաղությունն աղերսներ չունեք Fri, 20 Nov 2026 13:13:24 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության…

10 րոպե ago

«Да здравствует самый гуманный суд в мире»

«Да здравствует самый гуманный суд в мире» Fri, 20 Nov 2026 13:06:24 +0400 Ռոբերտ Քոչարյանի…

17 րոպե ago