Մեկնաբանությունները փակել է, ժողովրդին ասում՝ գոռացե՛ք․․․

Մեկնաբանությունները փակել է, ժողովրդին ասում՝ գոռացե՛ք․․․

Wed, 18 Nov 2026 14:15:57 +0400


Փաշինյանի կողակիցը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է կին վարորդներին՝ առաջարկելով մեքենաներում աղմկող իրեր պահել և խցանումների ժամանակ այնքան աղմկել, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել ու լուծել ստեղծված իրավիճակը։ Մի քիչ ավելի համարձակ տղամարդ վարորդներին էլ է հրավիրել միանալու այս աղմկոտ նախաձեռնությանը։

Այսինքն նա քաղաքացիներին 2018-ի նման աման- չամանով ուղարկում է պայքարի, ոչ թե ամուսնու կամ նրա քաղաքական թիմի անդամ Ավինյանի աշխատասենյակ։ Մոռացել է, որ 2018-ը չէ և իր սիրելի ամուսինը (Ես իմ ամուսնուն շա՜տ եմ սիրում) երկրի ղեկավարը ու թիվ մեկ պատասխանատուն է։ Մինչդեռ տիկինն իշխանության անգործության մասին բողոքում է այնպես, կարծես այդ իշխանության հետ ոչ մի կապ չունի։ Ո՞րն է իր կոչի նպատակը, կասե՞ք, երբ կա շատ ավելի կարճ ճանապարհ։ Ընդամենը մտնել կողակցի սենյակ և քնած տեղից նրան արթնացնել կամ ուղեղը աշխատեցնել։ Տանն իրեն չի լսում, փողոցու՞մ պիտի աղմկի․․․
Բայց ինձ այս թեմայում ամենից շատ ոչ նրա կոչն է հետաքրքրում, ոչ էլ այն, թե վարորդներն ինչով պիտի աղմկեն։ Սոցիալական ցանցերում արդեն հասցրել են արձագանքել։ Մեկն ասում է՝ «Էս կնոջ հայտարարությունից հետո Ավինյանն աչքիս լույսը դարձավ», մյուսը՝ «Չենք հասկանում՝ էս կինը մեզ որտեղ է գցում»։

Տիկինը մարդկանց կոչ է անում աղմկել, չլռել, դժգոհությունը հասցնել իշխանություններին, բայց սեփական ֆեյսբուքյան էջում փակում է մեկնաբանությունների բաժինը, որպեսզի ժողովրդի աղմուկը չլսի։ Այսինքն՝ ժողովուրդը թող աղմկի, բայց ոչ իր էջում, բայց ոչ իր հասցեին։ Ուրիշներին հորդորում է չլռել, ինքն էլ ապահովագրվում է նրանց ձայնը լսելու հնարավորությունից։ Սա արդեն ոչ թե հակասություն է, այլ աղմուկի յուրօրինակ ժողովրդավարություն՝ բոլորը կարող են խոսել ավինյանի մասին, բայց իրեն ոչ ոք թող բան չասի։ Եթե տիկինը համոզված է, որ աղմուկը կարող է ստիպել իշխանություններին աշխատել, ինչո՞ւ է այդքան վախենում իր սեփական էջում այդ աղմուկը լսելուց։ Սա իրենց ընտանեկան ժողովրդավարության նոր տարբերա՞կն է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ով է ընտրվել Նկարիչների միության նախագահ

Ով է ընտրվել Նկարիչների միության նախագահ Sat, 21 Nov 2026 18:10:19 +0400 Այսօր կինոյի տան…

6 րոպե ago

Նախկին նախագահին հոսպիտալացրել են

Նախկին նախագահին հոսպիտալացրել են Sat, 21 Nov 2026 18:00:00 +0400 Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին…

16 րոպե ago

Դուք մոռացել եք` մենք ձեր ստերը չենք մոռանում

Դուք մոռացել եք` մենք ձեր ստերը չենք մոռանում Sat, 21 Nov 2026 17:45:15 +0400 Նոյեմբերի…

31 րոպե ago

Գերմանացի նախարարի քծնանքը՝ Բաքվին․ կոչ է արել ՀՀ-ին փոխել Մայր օրենքը

Գերմանացի նախարարի քծնանքը՝ Բաքվին․ կոչ է արել ՀՀ-ին փոխել Մայր օրենքը Sat, 21 Nov 2026…

52 րոպե ago

Ի՞նչ է շահել Հայաստանը՝ Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնելուց

Ի՞նչ է շահել Հայաստանը՝ Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնելուց Sat, 21 Nov 2026 17:15:08 +0400 Թրամփը…

1 ժամ ago

ՀՖՖ նախագահի թեկնածուներն առաջադրվել են

ՀՖՖ նախագահի թեկնածուներն առաջադրվել են Sat, 21 Nov 2026 17:07:06 +0400 Երեկ ավարտվել է ՀՖՖ…

1 ժամ ago