«Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել

«Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել

Thu, 19 Nov 2026 08:05:52 +0400


Երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել։ Գյուղացիներն ուզում են այդ միջադեպը հանրայնացնել, որ դադարեցվեն տուժածների նկատմամբ հետապնդումները։ Տիգրան Յոլչյանը, ըստ տեղեկությունների, մի խումբ անձանց հետ ծեծուջարդ է արել Սարուխանում՝գույքային եւ ֆիզիկական վնաս պատճառելով մի խումբ երիտասարդների։ Միջադեպի մասնակիցների թվում շրջանառվում են նաեւ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի շրջապատի որոշ անուններ, ինչի շնորհիվ էլ ոչ թե հարձակվողներն են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, այլ՝ տուժողները: «Ծեծողներից Տիգրան Յոլչյանը բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի բարեկամն է, ուզում ենք, որ բարձրաձայնվի այս միջադեպի մասին, որ իրավապահները ծածկադմփոց չանեն, տուժածներին քաշքշելու փոխարեն զբաղվեն հանցագործներով»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին։ ՆԳՆ-ից հաստատեցին միջադեպի փաստը․ «Սարուխան բնակավայրում ծեծկռտուքի վերաբերյալ ոստիկանությունում տեղեկություն ստացվել է, որը փոխանցվել է քննչականին»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Լարված իրավիճակ` Ռոբերտ Քոչարյանի գործով նիստի ժամանակ

Լարված իրավիճակ` Ռոբերտ Քոչարյանի գործով նիստի ժամանակ Fri, 20 Nov 2026 10:49:28 +0400 Latest news…

15 րոպե ago

«Հրապարակ». Այս մարդուն ո՞նց կարելի է հավատալ, երբ անգամ նրա սպառնալիքներն են սուտ

«Հրապարակ». Այս մարդուն ո՞նց կարելի է հավատալ, երբ անգամ նրա սպառնալիքներն են սուտ Fri, 20…

19 րոպե ago

Պուտինը Ռահմոնի մոտ է

Պուտինը Ռահմոնի մոտ է Fri, 20 Nov 2026 10:30:01 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի…

34 րոպե ago

«Հրապարակ»․ Սրանք իրենց բնույթով վամպիրներ են` չարքապատկաններ

«Հրապարակ»․ Սրանք իրենց բնույթով վամպիրներ են` չարքապատկաններ Fri, 20 Nov 2026 10:15:18 +0400 Նիկոլ Փաշինյանի…

49 րոպե ago

Վանը զարգացնում է տուրիզմը Հայաստանի հետ

Վանը զարգացնում է տուրիզմը Հայաստանի հետ Fri, 20 Nov 2026 10:00:05 +0400 Թուրքիայի Վան քաղաքում…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն

«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն Fri, 20…

1 ժամ ago