«Հրապարակ». Անհետ կորածների հարազատների հետ փորձով կփոխանակվենք

«Հրապարակ». Անհետ կորածների հարազատների հետ փորձով կփոխանակվենք

Thu, 19 Nov 2026 09:15:27 +0400


Մենք գրել էինք, որ նոյեմբերի 19-20-ը Երեւանում անցկացվելու է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն եւ համագործակցություն» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել են Անվտանգության խորհրդի գրասենյակը, ԱԳՆ-ն եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Համաժողովին ելույթ են ունենալու Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, ՄԻՊ-ը, արդարադատության փոխնախարարը, աշխարհի տարբեր երկրներում անհետ կորածների հարազատներ: Թվում է, թե մեր բոլոր անհետ կորած զինծառայողների հարազատները պետք է մասնակցեին համաժողովին, եւ այն հենց նրանց հարազատներին մխիթարելու, նրանց բարձրացրած հարցերի լուծումը գտնելու համար է նախաձեռնվել: Բայց պարզվում է` այդպես չէ: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են ժամանել անհետ կորածների հարազատներ, այդ խնդիրներով զբաղվող կառույցների ղեկավարներ, եւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փորձում են հերթական միջազգային կոնֆերանսով ամրացնել իրենց դիրքերը, իրենց համար լրացուցիչ փիառ ապահովել: Մենք տեղեկացել էինք, որ ԱԱԾ-ից կապվել են անհետ կորած զինծառայողների ծնողների հետ եւ առաջարկել 5 հոգանոց կազմով ներկա լինել միջոցառմանը, սակայն այդ 5 հոգու ցանկն էլ իրենք են որոշել: Օրինակ, փաստաբան Տաթեւիկ Սողոյանի անունը, որի քեռին եւս անհետ կորածների մեջ է, հանել են ցանկից:

Անհետ կորածների ծնողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չեն, թե այս համաժողովն ինչ նպատակով է կազմակերպվում, սակայն իրենք դեմ են հատկապես Ալեն Սիմոնյանի մասնակցությանը, որը ժամանակ առաջ իրենց զավակների հետ կապված անթույլատրելի հայտարարություններ է արել: Համաժողովը տեղի է ունենալու այսօր, «Մարիոթ»-ում, տեւելու է երկու օր: Բացմանը մասնակցելու եւ ելույթ է ունենալու նաեւ Նիկոլ Փաշինյանը: 2020 թվականին անհայտ կորած զինվորներից մեկի ծնողը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, հարցին, թե ինչ սպասելիքներ ունեն այս համաժողովից, ասաց. «Իմ որդին ողջ է, դրանում խոսք չկա: Ո՞նց կարելի է կասկածել»: Այսինքն, պահանջն է` գտնեն եւ տուն վերադարձնեն 2020-ին անհետ կորած զինվորներին: Ելույթ ունենալո՞ւ եք համաժողովում։ «Ելույթ երեւի չեմ ունենալու, սպասելիքներն էլ պարզ կլինեն տեղում: Միջազգային կոնֆերանս է, տարբեր երկրներից գալու են, լավ է, որ տարբեր երկրներից գալիս են` անհետ կորածների ընտանիքներից: Կփոխանակվենք մեր փորձով: Տեսնենք, թե ինչ կլինի»: Իսկ ինչո՞ւ են ընդամենը հինգ ծնողի հրավիրել։ «Հաջորդ օրն ավելի շատ են լինելու: Ամսի 19-ին՝ հինգ ծնող, հետո` ավելի շատ: Անկեղծ, չգիտեմ, թե երկրորդ օրը քանի ծնող է մասնակցելու, սակայն գիտեմ, որ շատ են լինելու»: Առաջին օրվա սահմանափակումը, ըստ ամենայնի, պայմանավորված է Փաշինյանի մասնակցությամբ: Անհետ կորածի ծնողը հավելեց նաեւ, որ չի ցանկանում այս ամենին քաղաքական ենթատեքստ տալ: Չնայած մենք քաղաքական թեմա իր հետ չէինք էլ քննարկում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Երբ հայրենիքդ խեղճացել, արնաքամ է եղել եւ շարունակում է լինել, ի՞նչ մշակութային կյանքի մասին է խոսքը

«Հրապարակ»․ Երբ հայրենիքդ խեղճացել, արնաքամ է եղել եւ շարունակում է լինել, ի՞նչ մշակութային կյանքի մասին…

16 րոպե ago

Քո կառավարման արդյունքների մասին պատմությունը գրելու է առանց քո խմբագրումների

Քո կառավարման արդյունքների մասին պատմությունը գրելու է առանց քո խմբագրումների Sat, 21 Nov 2026 11:59:40…

32 րոպե ago

Ամեն ինչ սկսվեց մի պաստառից

Ամեն ինչ սկսվեց մի պաստառից Sat, 21 Nov 2026 11:51:31 +0400 2025 թվականի դեկտեմբերից ի…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Վախենում է նրանից, որ հասարակությունն այլեւս իր հետեւից չի գնում

«Հրապարակ»․ Վախենում է նրանից, որ հասարակությունն այլեւս իր հետեւից չի գնում Sat, 21 Nov 2026…

46 րոպե ago

Առանձնահատուկ հուզմունքով եմ ընդունել Դավիթ Բաբայանին հովանավորելու առաջարկը

Առանձնահատուկ հուզմունքով եմ ընդունել Դավիթ Բաբայանին հովանավորելու առաջարկը Sat, 21 Nov 2026 11:41:40 +0400 Նիսի…

50 րոպե ago

Հարվածել են իրանական Քեշմ քաղաքին

Հարվածել են իրանական Քեշմ քաղաքին Sat, 21 Nov 2026 11:37:24 +0400 Ամերիկա-Իսրայելական տանդեմը հրթիռային հարված…

54 րոպե ago