Հայ գերիները` Նիսի պատվավոր քաղաքացիներ

Հայ գերիները` Նիսի պատվավոր քաղաքացիներ

Thu, 19 Nov 2026 21:25:06 +0400


Այսօր Ֆրանսիական Նիսի քաղաքային խորհուրդը Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին Նիսի պատվավոր քաղաքացիներ է ճանաչել: Քաղաքային խորհրդի անդամ Մարինա Պետրոսյանը մասնակցել է քվեարկությանը եւ գրառում արել այդ մասին․

Գերիներ Բաքվում, պատվավոր քաղաքացիներ՝ Նիսում։

Այսօր ես քվեարկեցի, և սիրտս հուզմունքից դողում էր։

Երբեք չէի պատկերացնի, որ մի օր կնստեմ այս քաղաքային խորհրդի դահլիճում, կմասնակցեմ այս կարևոր որոշման ընդունմանը և կդառնամ Ռուբեն Վարդանյանի՝ հայրենասերի և բարերարի կնքամայրը, որի հետ ինձ պատիվ է ունեցել աշխատելու։

Նիսի քաղաքային խորհուրդը՝ Արցախի ներկայացուցիչ պարոն Հովհաննես Գևորգյանի ներկայությամբ, ընդունեց հայ գերիներին աջակցող բանաձևը՝ ի պաշտպանություն Բաքվում կամայականորեն պահվող այն հայորդիների, ովքեր ծառայել են Արցախին։

Այս որոշմամբ՝

Նրանք դառնում են Նիսի քաղաքի պատվավոր քաղաքացիներ։

Նրանցից յուրաքանչյուրի համար քաղաքային խորհրդի անդամներից մեկը ստանձնում է կնքահոր կամ կնքամոր դերը։

Ոմանց համար սա կարող է պարզապես խորհրդանշական քայլ թվալ, սակայն գերիների համար այն բարոյական մեծ աջակցություն է։ Նրանց ընտանիքների համար այն կենսական նշանակություն ունի, որովհետև Ֆրանսիայում կա մի քաղաք, որը բարձրաձայնում է նրանց անունները։

Հայ համայնքի անունից, որն անտրտունջ պայքարում է այս արդար նպատակի համար, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ Էրիկ Սիոտի։ Շնորհակալություն նաև իմ բոլոր գործընկերներին, ովքեր իրենց ձայնը տվեցին այս նախաձեռնությանը, ինչպես նաև CDCA-ի ներկայացուցիչ տիկին Անկինե Կիրակոզյանին, որի նախաձեռնությամբ ներկայացվեց այս բանաձևը։

Դուք ինձ անչափ հպարտ զգալու առիթ տվեցիք։

Ես երազում եմ այն օրվա մասին, և ցանկանում եմ, որ այն հնարավորինս շուտ գա, երբ մենք նրանց՝ վերջապես ազատ արձակված, կդիմավորենք այս նույն դահլիճում։

Թող այս համարձակ քայլը չսահմանափակվի միայն խորհրդանշական ժեստով։ Թող այն վերածվի իրավական գործողության և օրինակ ծառայի բոլոր այն վայրերում, որտեղ պաշտպանում են մարդու իրավունքները։

Նրանց ազատությունը չի կարող սպասել։ Մեր պայքարը՝ նույնպես։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մարզպետը ՔՊ-ի քարոզարշավին է լծվել

Մարզպետը ՔՊ-ի քարոզարշավին է լծվել Thu, 19 Nov 2026 21:45:41 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի…

9 րոպե ago

Մեզ պետք է ներքին խաղաղություն առանց Նիկոլ Փաշինյանի և իր թիմի

Մեզ պետք է ներքին խաղաղություն առանց Նիկոլ Փաշինյանի և իր թիմի Thu, 19 Nov 2026…

22 րոպե ago

«Տանը՝ միայնակի» գլխավոր հերոսը հանդես է եկել գովազդում

«Տանը՝ միայնակի» գլխավոր հերոսը հանդես է եկել գովազդում Thu, 19 Nov 2026 21:30:46 +0400 McDonalds…

24 րոպե ago

Եթե մենք չհաղթահարենք 50 պլյուսը` միայն ավագանի կլինեմ

Եթե մենք չհաղթահարենք 50 պլյուսը` միայն ավագանի կլինեմ Thu, 19 Nov 2026 21:15:33 +0400 Նոյեմբերի…

39 րոպե ago

Մարզերից Երևան ոստիկաններ են բերվում

Մարզերից Երևան ոստիկաններ են բերվում Thu, 19 Nov 2026 21:14:27 +0400 Ինչպես հայտնի է, Երևանում…

40 րոպե ago

Վերադարձ արմատներին

Վերադարձ արմատներին Thu, 19 Nov 2026 21:00:25 +0400 Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի համար թուրքական…

54 րոպե ago